Последние новости

Ղազախստանը հերքում է Ադրբեջանին զենք մատակարարելու մասին տեղեկատվությունը

Ղազախստանի ինդուստրիայի և ենթակառուցվածքային զարգացման նախարարությունը հերքել է որոշ տեղեկատվական ռեսուրսների պնդումները, որ հանրապետությունը զենք է մատակարարում Ադրբեջանին, կիրակի հաղորդել է stopfake.kz պորտալը, որը ստեղծված է ոչ հավաստի տվյալների դեմ պայքարի համար:

Հաղորդվում է, որ որոշ կայքերում և սոցիալական ցանցերում հայտնվել է պնդում, որ ղազախական կողմը սկսել է զենք մատակարարել Ադրբեջանին: «Ղազախստանը պահպանում է երկրի բոլոր պարտավորությունները միջազգային հանրության նկատմամբ, և մտադիր չէ զենք մատակարարել ուրիշ երկրներին: Նշված հոդվածում տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և չի կարող որևէ հիմք ունենալ»,-նախարարության հայտարարությունը ներկայացնում է stopfake.kz-ը:

Նախարարությունում նաև կոչ են արել չհավատալ ոչ հուսալի տվյալներին և առաջնորդվել միայն տեղեկատվության պաշտոնական աղբյուրներով, տեղեկացնում է News.am-ը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ