Բաշկիրիայում հայ գործարարների վրա հարձակում նախապատրաստող խումբ է ձերբակալվել
Բաշկիրիայում հայ գործարարների հետ բախումներ ու կոնֆլիկտ էր նախապատրաստվում։ Կարմասկալինսկի շրջանում ուժային կառույցների օպերատիվ ծառայության աշխատակիցները հատուկ գործողություններ են իրականացրել։ Բաշկիրիայի պետական լրատվական «Բաշինֆորմ» գործակալության հաղորդմամբ՝ դրանց արդյունքում 36 մարդ է ձերբակալվել։
Գործակալությունը, վկայակոչելով իրավապահ մարմիններում իրենց աղբյուրներին, նշում են, որ ձերբակալվածները հիմնականում Ռուսաստանի տարածքում դատարանի որոշմամբ արգելված «Բաշկորտ» հասարակական կազմակերպության անդամներ են։
Քննության վարկածով՝ նրանք ծրագրել էին շրջանում բնակվող հայազգի գործարարների հետ կոնֆլիկտ հրահրել։ Նպատակը նրանց բիզնեսի նկատմամբ վերահսկողություն հաստատելն էր։
«Բաշկորտ» կազմակերպությունը փաստացի վերաճում է կազմակերպված հանցավոր խմբավորման։ Ըստ տեղեկությունների՝ շուրջ 70-80 մարդ էր հավաքվել սրճարաններից մեկում կոնֆլիկտ հրահրելու նպատակով։
Կոնֆլիկտի վերջնանպատակը հաստատության սեփականատերերին ստիպելն էր սրճարանը հանձնել կազմակերպության անդամներից որևէ մեկին կամ էլ ամսական տուրք վճարել՝ խնդիրներ չունենալու համար։
Նշենք, որ մի շարք լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել, թե Կարմասկալների տեղաբնակների և հայ համայնքի ներկայացուցիչների միջև իբր թե կոնֆլիկտ է եղել, և հայերը ծեծել են տեղացիներին։ Սակայն Բաշկիրիայի իրավապահ մարմինները հերքել են այս տեղեկությունը։
Հավելենք, որ այս տարվա մայիսին Բաշկիրիայի Գերագույն դատարանը «Բաշկոևտ» հասարակական կազմակերպությունը ծայրահեղական ճանաչեց և արգելեց դրա գործունեությունը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.