Последние новости

Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվել է. քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ տուժած

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ քիչ առաջ հրթիռակոծվել է մայրաքաղաք Ստեփանակերտը։ Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ տուժած։

«ԱԻ պետական ծառայության փրկարարները վիրավորին առաջին օգնություն են ցուցաբերել և տեղափոխել բուժհաստատություն։Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ստեփանակերտում հանգիստ իրավիճակը պահպանվել է մինչև ժամը 18։30-ը։

Իսկ ինչ վերաբերում է այլ քաղաքներին, ապա Մարտակերտում օրվա ընթացքում երկու անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։ Թշնամին քաղաքի վրա փորձել է կիրառել ռազմավիացիա։

Մարտունի քաղաքում իրադրությունը դարձյալ անհանգիստ է եղել։ Այստեղ կեսօրին թշնամական կողմը ծանր հրետանի է կիրառել` հարվածել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Իսկ ահա, Ասկերանի, Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում հարաբերական հանգիստ իրավիճակը պահպանվել է, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ