ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները թշնամու 2 ԱԹՍ են խոցել
ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները Ստեփանակերտից հյուսիս արևմուտք հատվածում ժամը 19:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Լարվածությունն առաջնագծում պահպանվում է: Հրետանային և ականանետային փոխհրաձգություն է: Հարավարևելյան ուղղությամբ դիտարկվել է հակառակորդի շարասյուն, որի ուղղությամբ վարվել է դիպուկ կրակ՝ ոչնչացնելով մեծ քանակի կենդանի ուժ և տեխնիկա»,–տեղեկացրել է նա։
Ստեփանյանի խոսքով` ՊԲ զորատեսակները վստահաբար կատարում են իրենց մարտական առաջադրանքները, հակառակորդի մարտական ներուժի մաշումը շարունակվում է։
Քիչ առաջ Արցախի տեղեկատվական շտաբիցը հայտնել էին, որ հրթիռակոծվել է մայրաքաղաք Ստեփանակերտը։ Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ տուժած։
Իսկ ինչ վերաբերում է այլ քաղաքներին, ապա Մարտակերտում օրվա ընթացքում երկու անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։ Թշնամին քաղաքի վրա փորձել է կիրառել ռազմավիացիա։
Մարտունի քաղաքում իրադրությունը դարձյալ անհանգիստ է եղել։ Այստեղ կեսօրին թշնամական կողմը ծանր հրետանի է կիրառել` հարվածել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Իսկ ահա, Ասկերանի, Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում հարաբերական հանգիստ իրավիճակը պահպանվել է, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 11:29
Неизвестные обстреляли здание суда в городе Захедан на юго-востоке Ирана, сообщает иранское информационное агентство IRIB.
-
2025-07-26 11:28
Армения должна быть с Российской Федерацией, исторически являясь одной из самых близких стран для российского государства. Об этом заявил в интервью ТАСС президент Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-26 09:32
Нежелание властей Армении выполнить требования международного арбитража и отказаться от шагов по переводу ЗАО «Электрические сети Армении» (ЭСА) под госконтроль станут тревожным знаком для инвесторов и запустит несколько новых исков против Еревана, считают эксперты.
-
2025-07-26 09:26
Армянский стартап Denovo Sciences в сентябре начнет проект с Корнеллским университетом в США. Об этом заявил Sputnik Армения директор по интеграции экосистем венчурного фонда Alchemist Doha Маджед Лабабиди на полях инновационного форума Sevan Startup Summit 2025.