Ոստիկանությունը ջրցաններ է կիրառել Վրաստանի ԿԸՀ շենքի մոտ հավաքված ցուցարարների դեմ
Ոստիկանությունը ջրցաններ է կիրառել ընդդեմ ցուցարարների, որոնք պահանջում էին նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում Վրաստանի ԿԸՀ շենքի մոտ: Այդ մասին դեպքի վայրից հաղորդում է «Մթավարի» հեռուստաալիքը:
Հատուկ միջոցները կիրառվել են առանց նախազգուշացման, երբ ցուցարարները մոտեցել են ԿԸՀ շենքի դարպասներին: ՆԳՆ աշխատակիցների հետ նրանք լեզվակռիվ են ունեցել:
Այժմ տեղում մոբիլիզացվել են աննախադեպ թվով պարեկային ոստիկանության մեքենաներ և հատուկ ծառայության ներկայացուցիչներ: Ցուցարարները չեն հրաժարվում ԿԸՀ ներխուժելու փորձերից, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:
Մի քանի հազար մարդ, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդներ, շարժվել են դեպի ԿԸՀ շենքը Ռուստավելի պողոտայից, որտեղ նրանք անցկացրել են բողոքի ցույց ընդդեմ հոկտեմբերի 31-ի քվեարկության արդյունքների: Նրանք հայտարարել են անժամկետ պիկետի մասին և պատրաստվում են արգելափակել ընտրահանձնաժողովի շենքը, քանի դեռ երկրում նոր ընտրություններ չեն նշանակվել:
Ընդդիմությունը չի ճանաչում ընտրությունների լեգիտիմությունը: Բոլոր ութ ընդդիմադիր կուսակցությունները, որոնք ներառվել են տասներորդ գումարման խորհրդարանում, հրաժարվում են իրենց մանդատներից և պահանջում նոր քվեարկության անցկացում: Քաղաքական գործիչները հայտարարել են անժամկետ բողոքի ցույցերի մասին նոյեմբերի 1-ին:
Համաձայն ԿԸՀ նախնական տվյալների՝ ձայների մեծամասնությունը ստացել է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը՝ 48.23 տոկոս: Երկրորդ արդյունքը պատկանում է «Ազգային շարժում՝ Միասնության ուժ» ընդդիմադիր կոալիցիային՝ 27.17 տոկոս, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.