ՊԲ հրետանավորները փայլուն են գործում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախի պաշտպանության բանակը նոր տեսանյութ է պատրաստել ՊԲ հրետանավորների մասին՝ նշելով, որ նրանք փայլուն են գործում:
«Չկա մի նշանակետ, որ կարողանա մեզնից փախչել: Կատարվելիք խնդիրները կախված են նրանից, թե որտեղ է մեր կարիքը ավելի մեծ: Մենք մեզնից հասանելիքը հաստատ անում ենք:
Մեր տրամադրությունը գերազանց է. հոգեբանական վիճակը՝ ընտիր, դուխներս տեղն ա: Մեզ առաջադրված խնդիրները կատարում ենք լավագույն ձևերով»:
Պատերազմի ամենասկզբից աշխատում ենք այն տեղերում, որտեղ ամենալարվածն է: Աշխատում ենք նենց անենք, որ մեր զորքերին, մեր հետևակին որքան հնարավոր է օգնենք, մենք հետևից աջակցենք իրենց»,-ասում են հրետանավորներն էլ:
Մյուսն էլ, թե. «Ամեն մի սնարյադից 5 թուրք էթում ա, նորմալ է, իրենց հաշվով բերած է, պատրաստ է»:
Նշվեց, որ այսօր իրենք կատարում են իրենց խնդիրը Շուշիի պաշտպանության ոլորտում. «Անձնակազմիս բարոյահոգեբանական վիճակը բարձր է, պատրաստ են բոլոր խնդիրները կատարեն բարձր մակարդակով, ընկճված զինվոր ու սպա չունենք: Պատրաստ ենք ամեն մի ոտնձգություն հետ մղելու համար»:
Զինծառայողներից մեկն էլ ասաց. «Ուզում եմ, սաղ իմանան, որ ստեղ ոչ մեկը դուխից չի ընկել, ոչ ոք ոչ սոված է, ոչ ծարավ է, ոչ մրսում է: Մարդա մեր տուն գալու ենք հասնենք»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-20 09:46
«И если Христос не воскрес, то и проповедь наша тщетна, тщетна и вера ваша» (1 Коринфянам 15:14).
-
2025-04-20 09:44
Чудо схождения Благодатного огня происходит накануне праздника Воскресения Христова по юлианскому календарю. В этом году все христианские конфессии отметят Пасху одновременно, ее дата совпадала для всех ветвей христианства.
-
2025-04-20 09:44
Утро Великой Субботы начинается с того, что первой к храму Гроба Господня начинает двигаться армянская процессия с ключом от ворот.
-
2025-04-19 15:21
COVID-19 возник в результате утечки из китайской лаборатории в Ухане. Об этом, как пишут Ведомости, сообщается на сайте Белого дома.