Պեսկովը շատ զուսպ է արձագանքել Ղարաբաղի թեմայով CNN Turk-ի հրապարակմանը
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բավական զուսպ է արձագանքել CNN Turk-ի հրապարակմանն այն մասին, որ Էրդողանը Պուտինին առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար:
Պեսկովի խոսքով ՝ Կրեմլի մամուլի ծառայությունը նոյեմբերի 7-ին արդեն ներկայացրել է այն թեմաները, որոնք քննարկել են Պուտինն ու Էրդողանը։
«Ղարաբաղի թեման, այո, շոշափվել է։ Այլևս ավելացնելու բան չունեմ», - ասել է նա լրագրողներին։
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը բոլոր հնարավոր ջանքերը գործադրում է ԼՂ-ի խնդիրը բանակցային ճանապարհով կարգավորելու համար:
«Ռուսական կողմը նախկինի պես բոլոր հնարավոր քայլերն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորելու համար»,-ասել է Պեսկովը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 11:59
У Пашиняна что ни инициатива – то калька его собственной ущербной, искалеченной психики.
-
2025-06-05 11:57
Армянские компании "Лейя" и "Роялсис Энджиниринг" передадут в дар государству детали и инвентарь для авиационной техники.
-
2025-06-05 11:55
Музей военной истории "Мать Армения" будет включен в состав Музея истории Армении. Соответствующее постановление было принято на заседании правительства республики в четверг.
-
2025-06-05 11:53
Федеральная служба безопасности России заявила, что неправительственная организация "Британский совет" занималась сбором информации о ситуации в стране в условиях специальной военной операции. ФСБ также рекомендует дружественным государствам пресечь деятельность этой структуры на своей территории.