Մանե Գևորգյան. Ծանոթացել եմ այդ դիմումի բովանդակությանը, եթե նման հանդիպում լինի ես կտեղեկացնեմ
Եթե նման հանդիպում նախատեսվի, ես դրա մասին կհայտարարեմ։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունեն՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների դիմումին՝ վարչապետի հետ անհապաղ հանդիպման վերաբերյալ։
«Ինքս ծանոթացել եմ այդ դիմումի բովանդակությանը, եթե նման հանդիպում լինի ես կտեղեկացնեմ»,- նշեց վարչապետի խոսնակը։
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմությունը երկրորդ անգամ է դիմում վարչապետին։ Հոկտեմբերի 27-ին նրանք առաջարկել էին հրատապ կարգով ԱԽ նիստ հրավիրել, որին կմասնակցեն յուրաքանչյուր խորհրդարանական խմբակցությունից լիազորված ներկայացուցիչներ և որտեղ կկարողանան տեղեկատվություն փոխանակել ու քննարկել այս պահին ստեղծված իրավիճակը։ Նիստն այդպես էլ չկայացավ։
«Ես չեմ կարող ասել, թե անցյալ անգամ ինչով էր պայմանավորված, որ ԱԽ նիստ չեղավ, բայց կարող եմ ասել, որ նման ֆորմատով Անվտանգության խորհրդի նիստ արդեն իսկ մեկ անգամ տեղի էր ունեցել, որին ներկա էր թե՛ «Բարգավաճ Հայաստան», թե՛ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները և հետագայում նման անհրաժեշտություն առաջանա, ապա չի բացառվում, որ դա կարող է տեղի ունենալ»,- հավելեց Մանե Գևորգյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.