Կրեմլը չի շտապում շնորհավորել. Ճիշտ ենք համարում սպասել ԱՄՆ ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփմանը
Կրեմլը հույս ունի, որ կկարողանա երկխոսություն հաստատել ԱՄՆ հաջորդ նախագահի հետ և պայմանավորվել հարաբերությունների կարգավորման շուրջ, այդ թվում` անվտանգության ոլորտում: Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնեց Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ամեն դեպքում մենք հուսով ենք, որ կկարողանանք երկխոսություն հաստատել ԱՄՆ հաջորդ նախագահի հետ և միասին պայմանավորվել մեր երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղիների շուրջ,- ասել է Կրեմլի խոսնակը:- Առավել ևս, որ այդ երկկողմ հարաբերությունների մի զգալի մասը, նկատի ունեմ կայունության և անվտանգության համատեքստը, վերաբերում է ոչ միայն մեր երկու ժողովուրդներին, այլև` փաստացի ամբողջ աշխարհի ժողովուրդներին»:
Կրեմլը ճիշտ է համարում սպասել ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփմանը` մինչ երկրի նորընտիր նախագահին շնորհավորելը, ասել է Պեսկովը:
«Կանխատեսելով ձեր հավանական հարցը Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ԱՄՆ ընտրված նախագահին շնորհավորելու վերաբերյալ, ես կցանկանայի ասել հետևյալը. մենք ճիշտ ենք համարում սպասել ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփմանը»,- ասել է Կրեմլի խոսնակը:
Պատասխանելով հարցին, թե ո՞րն է տարբերությունն ԱՄՆ նախագահական ընտրությունների ամփոփման ներկա իրավիճակի և չորս տարի առաջվա իրավիճակի միջև, երբ Ռուսաստանի պետության ղեկավարն անմիջապես շնորհավորեց Դոնալդ Թրամփին, Պեսկովը նշեց, որ «տարբերությունը բավականին ակնհայտ է»: «Այնտեղ [ԱՄՆ-ում] որոշակի իրավական ընթացակարգեր են նախատեսված, որոնք հայտարարվել են գործող նախագահի կողմից, ուստի դրանով էլ այս իրավիճակը տարբերվում է, ուստի մենք ճիշտ ենք համարում սպասել պաշտոնական հայտարարությանը»,- ասել է Կրեմլի խոսնակը: Նա հիշեցրել է, որ չորս տարի առաջ «[ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների] իրավական վիճարկման մասին հայտարարություններ չկային»:
Ընդ որում, Պեսկովը չի պատասխանել հարցին, թե ԱՄՆ նախագահի ընտրությունների արդյունքների որ հայտարարությունը Կրեմլում պաշտոնական կհամարվի:
ԱՄՆ համընդհանուր ընտրություններն անցկացվել են նոյեմբերի 3-ին: Ամերիկյան առաջատար լրատվամիջոցների կանխատեսումների համաձայն` Բայդենը 270 ընտրական ձայն է ստացել, որոնք անհրաժեշտ են Դոնալդ Թրամփին նախագահի պաշտոնի համար պայքարում հաղթելու համար: Բայդենը հայտարարել է ընտրություններում իր տարած հաղթանակի մասին: Թրամփը չի ընդունել իր պարտությունը և հայտարարել է, որ մտադիր է դիմել դատարաններ ձայների հաշվարկի հետ կապված, քանի որ, նրա կարծիքով, ընտրություններում բազմաթիվ խախտումներ են եղել դեմոկրատների կողմից, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 10:35
На этой карте красным отмечены международно признанные территории Республики Армения, которые после 2021 года в разное время были захвачены вооружёнными силами Азербайджана.
-
2025-07-24 10:26
Британская горнодобывающая компания Anglo Asian Mining начала добычу на медно-молибденовом месторождении Кашен в оккупированном Арцахе, пишет «Hetq».
-
2025-07-24 10:09
В Казахстане считают, что Азербайджан заранее спланировал эскалацию отношений с Россией, а, возможно, и инцидент с самолётом в небе над Грозным. Об этом пишет Pravda.Ru.
-
2025-07-24 07:15
Верховный суд Организации Объединенных Наций в своем знаменательном консультативном заключении в среду заявил, что страны могут нарушить международное право, если они не примут мер по защите планеты от изменения климата, а страны, пострадавшие от его последствий, могут иметь право на возмещение ущерба, сообщает Associated Press.