Последние новости

Թորոսյան. COVID-19-ով վարակված 861 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին

Նոյեմբերի 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված 861 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին, այս մասին երկուշաբթի ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Նրանցից 113-ի մոտ թթվածնի պարունակությունն արյան մեջ ցածր է 80-ից, ինչը ծայրահեղ ծանր իրավիճակ է: 271-ի մոտ թթվածնի սատուրացիան տատանվում է 81-90-ի շրջանակներում, ինչը կրկին հոսպիտալիզացիայի ուղիղ ցուցում է, և նրանց վիճակը բնութագրվում է մոտ ծանրին կամ ծանր»,- նշել է Թորոսյանը:

Նա ընդգծել է, որ նրանց մի մասը գտնվում է այլ բժշկական կենտրոններում և սպասում է տեղափոխման, բայց մեծ մասը գտնվում են տանը:

«Մենք ջանում ենք մաքսիմալ կրճատել հերթը, բայց, ցավոք, այն աճում է հիվանդության թվերի մեծացմանը զուգահեռ»,- նշել է Թորոսյանը, տեղեկացնում է Newsarmenia.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ