Ինչ հայտարարություն էլ որ լինի, դրա նպատակը ստեղծված իրավիճակից ելքեր գտնելն է
Քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունները շարունակվում են։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը` ընդգծելով, որ մամուլում տեղ գտած տեղեկությունները, թե իբր համաձայնություն չկա հարցերի շուրջ, իրականությանը չի համապատասխանում։
«Շատ դրական մթնոլորտում քննարկումները շարունակվում են։ Ստեղծված իրավիճակի գնահատականի հարցում գրեթե տարաձայնություն չկա։ Պատերազմի առաջին իսկ օրից ընդդիմադիր քաղաքական ուժերը բացառիկ կեցվածք և միասնականություն են ցուցաբերել»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։
Քննարկումներին մասնակցում են ավելի վաղ համատեղ հայտարարությամբ հանդես եկած արտախորհրդարանական 16 կուսակցությունների ներկայացուցիչները։ Ըստ ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի՝ խորհրդարանական ընդդիմադիր ուժերից «Բարգավաճ Հայաստանը» նույնպես մասնակցում է քննարկումներին, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ ակտիվ շփումներ են ընթանում, նրանք քննարկվող նյութի մանրամասներին տեղյակ են։
Քաղաքական ուժերը քննարկումների վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես գալու։ Թե երբ և ինչ բովանդակությամբ կլինի այդ հայտարարությունը, Իշխան Սաղաթելյանը ժամկետներ չի նշում, պատճառաբանելով՝ ինքը լիազորված չէ բոլոր կուսակցությունների անունից խոսել։ Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ օրեր շարունակ տեղի ունեցող քննարկումների վերաբերյալ հայտարարություն դեռ չկա, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն արձագանքում է․
«Քաղաքական պրոցես է, իրավիճակն էլ շատ նուրբ ու զգայուն է։ Ինչ հայտարարություն էլ որ լինի, դրա նպատակը ստեղծված իրավիճակից ելքեր գտնելն է»։
Իշխան Սաղաթելյանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչ նկատի ուներ, երբ ֆեյսբուքյան գրառման մեջ նշում էր, որ «Հայաստանի և Արցախի քաղաքական իշխանությունների ձեռնարկած գործողությունները ոչ միայն համարժեք չեն առաջացած մարտահրավերներին, այլ անհասկանալի են ու անբացատրելի... Հաղթանակ կերտած և հաղթող ժողովրդին այլ ճանապարհով տանելը չի ներվելու»։
«Ես ընդամենը կվերահաստատեմ իմ հայտարարությունը, դրա բացվածքը կանեմ ճիշտ ժամանակին, հիմա նպատակահարմար չեմ գտնում, կարծում եմ՝ հասկացողը հասկացել է՝ ինչի մասին է խոսքը»,- ի պատասխան ընդգծեց նա՝ հավելելով․
«Մենք պատերազմի մեջ ենք, բոլորիս ուշքն ու միտքը Արցախում, Շուշիում է։ Մեր յուրաքանչյուր քայլն ու գործողությունը մեկ նպատակ ունի՝ ապահովել միասնական հաղթանակ։ Իսկ Դաշնակցության ընդհանուր կեցվածքը հայտնի է բոլորին, մեր վաշտերը շարունակում են լինել առաջնագծում, շարունակվում է նոր ջոկատների տեղափոխումը Արցախ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.