Հիմա առավել քան անհրաժեշտ է վերականգնել ՌԴ-ի հետ լիարժեք հարաբերությունները
Այս պահին առավել քան անհրաժեշտ է վերականգնել Ռուսաստանի հետ լիարժեք հարաբերությունները։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ի՞նչ արդյունքներ է տվել ԲՀԿ պատվիրակության ՌԴ այցը։
Տոնոյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում իրենց խմբակցության դիրքորոշումն այն է, որ անհրաժեշտ է օր առաջ վերականգնել Ռուսաստանի՝մեր ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունները։
«ՌԴ այցի շրջանակներում ԲՀԿ պատգամավորները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար կազմի, ինչպես նաև Պետդումայի այլ քաղաքական ուժերի ղեկավար կազմերի ներկայացուցիչների հետ։ Բնականաբար, քննարկման առանցքում եղել է Արցախի հարցը։ Այլ մանրամասներ չեմ կարող փոխանցել»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ այսօր CNN-ը, հղում կատարելով Անկարայում իր դիվանագիտական աղբյուրներին, գրել էր, որ Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի ընթացքում թուրքական կողմը բանակցությունների նոր ձևաչափ է առաջարկել, ըստ որի՝ ԵԱՀԿ-ից դուրս կարող է այլ հարթակ ստեղծվել բանակցությունների համար, Իվետա Տոնոյանը նշեց, որ թուրքական կողմի երազանքներն ու նկրտումները մեզ համար չպետք է կարևորություն ներկայացնեն։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը գործուն է, մենք այդ ձևաչափում աշխատում ենք»,-ասաց նա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 18:16
Предстоятель Ширакской епархии ААЦ Архиепископ Микаэл Аджапахян в беседе с журналистами заверил, что сторонников идей премьер-министра Пашиняна в рядах архиепископов нет.
-
2025-06-16 18:14
США отменили консультации с Россией по нормализации работы посольств двух стран. Об этом 16 июня сообщила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-16 18:11
Президент Соединенных Штатов Америки (США) Дональд Трамп скептически относится к втягиванию его страны в борьбу между Ираном и Израилем, поскольку соответствующий шаг может привести к расширению конфликта, сообщает CNN.
-
2025-06-16 18:10
Все образовательные учреждения закрыты до особого распоряжения, заявил в воскресенье представитель Министерства образования Ирана Али Фархади. Все запланированные экзамены будут отложены, новые даты будут объявлены позже.