Վանդալիզմ Արցախում. ադրբեջանցի զինվորականները պղծել են հայկական խաչքարը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանցի զինծառայողները պղծել են Լեռնային Ղարաբաղի բնակավայրերից մեկում տեղադրված խաչքարը: Այս մասին վկայում է սոցցանցերում տարածված տեսանյութը, որը նկարահանվել է հենց Ադրբեջանի ԶՈւ զինվորների կողմից։
Կադրերում երևում է, թե ինչպես է նրանցից մեկը կատաղի կերպով հարձակվում հուշարձանի վրա և փորձում պոկել խաչքարի վրա տեղադրված զանգը։ Նրան հաջողվում է իրականացնել իր մտածած բարբարոսությունը, հետո ադրբեջանցի զինվորականը զանգը նետում է խաչքարի մոտ: Ընդ որում, տղամարդն անպարկեշտ հայհոյում և վիրավորում է հայերին։ Այս ամենին բուռն են արձագանքում նրա ընկերները։
Հայ օգտատերերը նշում են, որ այդ հուշարձանը տեղադրված է Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի Որոտան ռազմական ավանում։ Խաչքարը նվիրված է Ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին զոհված ազատամարտիկների հիշատակին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: