Վահրամ Պողոսյան. Շուշին ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից
Եթե ուզում ենք, որ Շուշին նորից մերը լինի, Արցախը պահպանվի, այսօր պետք է գործադրենք բոլոր կարողությունները Ստեփանակերտի ու ռազմաճակատի մյուս ուղղություններում հուսալի պաշտպանություն կազմակերպելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Հանրապետության նախագահի այսօր արած գրառումը հանրային շրջանակներում անկումային որոշակի տրամադրություններ է առաջացրել: Դա բնական է, քանի որ պատերազմը ծանր պայքարի գործողություններ են, որտեղ երաշխավորված չէ ո'չ հաջողությունը, ո'չ անհաջողությունը: Առ այսօր, ցավոք, պետք է խոստովանենք, որ անհաջողությունների շղթան դեռ մեզ ուղեկցում է, ու Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, ևայս մասին հուսադրող կամ ոգևորող բոլոր տեսակի քարոզչական թեզերը, բացի իրականության զգացողությունը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս:
Գոտիները ևս մեկ անգամ ձգել է պետք, քանի որ թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում, ևարդեն մայրաքաղաքի գոյությունն է վտանգված…
Եթե ուզում ենք, որ Շուշին նորից մերը լինի, Արցախը պահպանվի, այսօր պետք է գործադրենք բոլոր կարողությունները Ստեփանակերտի ու ռազմաճակատի մյուս ուղղություններում հուսալի պաշտպանություն կազմակերպելու համար: Սա է հաջողությունների իրական ևհուսալի գրավականը: Հաղթանակի կեղծ կոչերն ու ֆեյսբուքյան շահարկումները հասցնելու են հատիկ առ հատիկ ամեն ինչի կորստի:
Իսկ պատմությունը մեզ դա չի ներելու…
Կռվում ենք մինչև վերջ»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-27 05:28
Военная полиция Минобороны Армении принимает меры для установления личности граждан в военной форме, присоединившихся к политической акции в селе Киранц Тавушской области. Об этом сообщает пресс-служба оборонного ведомства.
-
2024-04-27 05:23
В результате применения светошумового специального средства в селе Киранц Тавушской области Армении были госпитализированы 5 граждан (4 женщины, 1 мужчина) и двое сотрудников полиции. Об этом сообщает «Национальный фронт».
-
2024-04-27 05:19
Украинская армия вывела с фронта американские танки Abrams M1A1 из-за российских разведывательных и ударных дронов, которыми теперь кишит воздушное пространство над полем боя. Танки оказались слишком уязвимы перед дронами, – пишет агентство Associated Press.
-
2024-04-27 05:16
К борьбе жителей приграничных сел присоединились 20 контрактников.