Ադրբեջանը խոստովանել է, որ «պատահաբար» ռուսական ուղղաթիռ է խոցել
Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերը պատահաբար են խոցել ռուսական ռազմական Մի-24 ուղղաթիռ: Բաքուն ներողություն է խնդրում ռուսական կողմից:
«Համաձայն Ադրբեջանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունում Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունից ստացված տեղեկատվության՝ այս տարվա նոյեմբերի 9-ին, ժամը 18:30-ին հայ-ադրբեջանական պետական սահմանի Նախիջևանի հատվածում խոցվել է Ռուսաստանի Դաշնության Մի -24 ռազմական ուղղաթիռը», - ասված է նախարարության հայտարարության մեջ:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ ուղղաթիռը թռչել է հայ-ադրբեջանական սահմանին մոտակայքում` մթության մեջ, ցածր բարձրության վրա, հակաօդային պաշտպանության ռադիոլոկացիոն ռադիոտեղորոշման գոտուց դուրս, և որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռներ նախկինում չեն տեսել այս տարածքում:
«Այս գործոնների համատեքստում և տարածաշրջանում լարված իրավիճակի և հայկական կողմի հնարավոր սադրանքների կապակցությամբ մարտական պատրաստության բարձրացման ֆոնին հերթապահ մարտական անձնակազմը որոշում է կայացրել կրակ բացել», - ընդգծվում է հայտարարության մեջ:
Ադրբեջանական կողմը ներողություն է խնդրում ռուսական կողմից՝ կապված այս «ողբերգական միջադեպի հետ, որը պատահականության բնույթ ունի և ուղղված չի եղել ռուսական կողմի դեմ»:
«Ադրբեջանական կողմն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում զոհված անձնակազմի անդամների ընտանիքներին և վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում: Ադրբեջանական կողմը հայտարարում է համապատասխան փոխհատուցում վճարելու պատրաստակամության մասին», - ընդգծում է ԱԳՆ-ն, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.