Հայաստանի նախագահը մամուլից է տեղեկացել, որ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրվել
Մամուլից տեղեկացա, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրվել է ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն։ Մամուլից տեղեկացել եմ նաև պատերազմի դադարեցման պայմանների մասին։
Որպես Հանրապետության նախագահ այս փաստաթղթի վերաբերյալ ինձ հետ որևէ խորհրդակցություն կամ քննարկում, ցավոք, չի եղել, որևէ բանակցության չեմ մասնակցել։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը համազգային նշանակության և կարևորության հարց է։ Հայաստանի, Արցախի, ողջ հայ ժողովրդի կենսական անվտանգային շահերին և իրավունքներին առնչվող ցանկացած քայլ, գործողություն, ցանկացած որոշման ընդունում, առավել ևս որևէ փաստաթղթի ստորագրում պետք է լինի համապարփակ խորհրդակցությունների և քննարկումների առարկա։
Ընդգծում եմ, որ Արցախի, հետևաբար՝ հայ ժողովրդի ճակատագիրը կարող է լուծվել միմիայն հաշվի առնելով մեր համազգային շահերն ու միմիայն համազգային կոնսենսուսի հիման վրա։
Հաշվի առնելով առկա իրավիճակով պայմանավորված՝ ժողովրդի ստվար զանգվածի խոր մտահոգություններն, անհապաղ նախաձեռնում եմ քաղաքական խորհրդակցություններ՝ համազգային շահերի պաշտպանության մեր օրակարգից բխող լուծումներն ամենակարճ ժամկետներում համաձայնեցնելու նպատակով։
Որպես Հանրապետության նախագահ, ազգապահպանության կարևորագույն այս պահին համազգային միասնության ձևավորումը համարում եմ իմ այժմեական առաքելությունը։ Հուսով եմ, որ տասնօրյա ժամկետում բոլորիս կհաջողվի ձևավորել այդպիսի միասնություն, որի պարագայում ես կհամարեմ, որ օգտագործել եմ հայրենիքիս ծառայելու հնարավորությունները, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 11:26
На берегу реки Лакантун в дупле дерева прятались два существа, о которых никогда ранее не сообщалось в Мексике.
-
2025-07-17 11:05
Последствием отсутствия управления стало обрушение тротуара в центре Еревана. Об этом на своей странице в «Facebook» написал член Совета старейшин Еревана от блока «Мать Армения» Геворк Степанян, опубликовав также видео.
-
2025-07-17 11:04
Тема предложений, полученных от стран-посредников в 2019 году — за год до войны, и ответа армянской стороны на эти предложения остается загадкой. Вчерашняя пресс-конференция также не стала исключением.
-
2025-07-17 10:22
Добиться освобождения пленных и восстановления прав карабахских армян можно только путем международного давления на Азербайджан. Об этом юрист, эксперт по международному праву, бывший замминистра юстиции Арам ОРБЕЛЯН заявил Sputnik Армения.