Լեոնիդ Կալաշնիկով․ Լեռնային Ղարաբաղ խաղաղապահների ուղարկումը ծայրահեղ միջոց էր
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ռուս խաղաղապահների ուղարկումը եղել է ծայրահեղ միջոց՝ պայմանավորված այն հանգամանքով, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ մարտերի դադարեցման շուրջ։ Երեքշաբթի ՏԱՍՍ-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը։
«Կարծում եմ, որ ոչ ոք, իհարկե, չի ցանկանում իր մարդկանց, իր երկրի քաղաքացիներին վտանգել։ Որևէ երկիր առանց հատուկ ուրախության է խաղաղապահ զորքեր մտցնում։ Այս իրավիճակում մենք այս քայլին ենք դիմել ծայրահեղ անհրաժեշտությունից դրդված, որովհետև Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողանում համաձայնության գալ։ Մենք տեսնում ենք, որ գործն արդեն անկանախատեսելի պատահականությունների է գնում»,- ասել է պատգամավորը։
Կալաշնիկովը շեշտել է, որ խաղաղապահները տեղակայվում են ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի համաձայնությամբ: «Քանի որ հակառակ դեպքում մենք սադրանքների կենթարկվեինք և այս, և այն կողմից: Հիմա այս գիծը (սահմանազատումը) կորոշվի, քիչ թե շատ ինչ-որ փոխհարաբերություններ կկառուցվեն զինադադարի հարցով` թե ինչպես դրան հետևել: Բայց սա ավելի լավ է, քան մարդկանց մահը»,- շեշտել է խորհրդարանականը:
Նրա կարծիքով` այս իրավիճակը թուլացնում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքերը: Կալաշնիկովը նշել է, որ Փաշինյանը «անկարողությունից, անփորձությունից կամ ընտրական պատճառներից ելնելով» ավելի վաղ քայլեր թույլ տվեց, որոնք ստիպեցին Ադրբեջանին եզրակացնել, որ «բանակցություններ չեն լինելու (Ղարաբաղի հարցով)»: «Իհարկե, դա այժմ թուլացնում է Փաշինյանին, քանի որ նրա բոլոր մտադրությունները, եթե այդպիսիք կային, ձախողվեցին»,- հավելել է նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 12:29
Премьер-министр Армении Никол Пашинян освободил от занимаемой должности генерального секретаря Комитета гражданской авиации Микаэла Залиняна. Соответствующее распоряжение премьера опубликовано на официальном сайте армянского кабмина.
-
2025-07-22 12:24
Судейф Бадри, депутат парламента Ирана от Ардебиля и глава группы межпарламентской дружбы Иран–Азербайджан, заявил, что реализация проекта Зангезурского коридора невозможна без учёта стратегических интересов и роли Ирана, пишет телеграм канал КСИР.
-
2025-07-22 12:23
Суд наложил арест на банковские счета депутата от партии "Гражданский договор" Арсена Торосяна по иску бизнесмена Самвела Карапетяна, владельца группы компаний "Ташир". Об этом сообщает газета "Грапарак".
-
2025-07-22 10:34
Баку готовит военную активность вдоль границы с Ираном, сообщает телеграм канал «Канал КСИР».