Սամվել Բաբայանը հրաժարվում է «Արցախի հերոս» կոչումից և հեռանում անվտանգության խորհրդից
ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը հրաժարվում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում նա անձամբ է հայտնել։
«Արցախը հայոց պետականության կենտրոնն է, հայկականության խորհրդանիշը, և մենք պարտավոր էինք պահել հայի արժանապատվությունը»,- գրել է Բաբայանը։
Նա հավելել է, որ այս գիտակցությամբ մենք ապրել ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բոլոր փուլերում։ Հանուն հողի և այդ հողում արժանապատիվ ապրելու իրավունքի այս տարիների ընթացքում զոհել ենք հազարավոր կյանքեր, կրել զրկանքներ։
«Այսօր, երբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ղեկավարները միանձնյա դավադիր որոշմամբ և գրչի մեկ հարվածով կասկածի տակ են դրել հայկականության գոյությունը, մեր փոխարեն որոշել մեր լինել-չլինելը և ապա մերկապարանոց ստեր են ճառում արձանագրված իրողությունների մասին, հարց է ծագում՝ ո՞վ է ձեզ լիազորել ժողովրդավարական երկրում առանց ժողովրդի համաձայնության, առանց նրա կողմից ընտրված մարմինների հետ խորհրդակցելու հանձնել մեզ»,- գրել է Բաբայանը։
Գեներալ-լեյտենանտը նշել է, որ որպես բողոք «այս հանցավոր գործողությունների»՝ դադարեցնում է նաև Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի իր լիազորությունները։
Նշենք, որ Սամվել Բաբայանը Շուշիի ազատագրման օպերացիայի հիմնական չորս ուղղություններից մեկի հրամանատարն է եղել։ Նա «Արցախի հերոս» կոչմանն արժանացել էր 1997 թվականին։ Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար էր նշանակվել 2020 թվականի մայիսի 29-ին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 15:25
Премьер Армении Никол Пашинян намерен до 27 июля - Дня Преображения Господня (Вардавар) - сместить Католикоса всех армян Гарегина II. Об этом написал на своей странице в соцсети член Исполнительного органа Республиканской партии Армении Эдуард Шармазанов.
-
2025-07-21 15:23
Турция рассчитывает на достижение консенсуса между Азербайджаном и Арменией по вопросу Зангезурского коридора, считая, что реализация этого проекта принесет пользу всем странам региона. Об этом заявил президент республики Реджеп Тайип Эрдоган, передает TRT Haber.
-
2025-07-21 15:22
Никто не может отнять у арцахцев право на возвращение, никакая власть не может закрыть Арцахский вопрос. Об этом заявил спикер Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян.
-
2025-07-21 15:20
Отношения Москвы и Баку имеют прочную основу, но сейчас переживают сложный период. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.