Արկադի Տեր-Թադևոսյանն առաջարկում է Քաղաքացիական խորհուրդ ստեղծել
Արցախի հերոս, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը, ում անունն անքակտելիորեն կապվում է 1992 թվականին Շուշիի ազատագրման օպերացիայի հետ, առաջարկում է Քաղաքացիական խորհուրդ ստեղծել իրավիճակից դուրս գալու ուղիներ փնտրելու համար:
Գեներալը կոչ արեց անել հնարավոր ամեն ինչ՝ պահպանելու կայունությունն ու պետականությունը, չտրվելու էմոցիաների, որոնք էլ ավելի են խորացնում իրավիճակը: Նրա գնահատմամբ՝ հնարավորություն կա համախմբելու առողջ ուժերը՝ ծանր վիճակից դուրս գալու համար: «Դուք բոլորդ գիտեք, որ ես հասարակ սպա եմ, ես որևէ քաղաքական և անձնական շահ չունեմ: Բոլորին կոչ եմ անում լինել նեղ քաղաքական, կորպորատիվ կամ այլ շահերից վեր: Իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է քաղաքացիական խորհուրդ ստեղծել, որի կազմում կլինեն մտավորականության ներկայացուցիչներ, հասարակական և քաղաքական գործիչներ, որոնց վստահում է հանրությունը»,-ասաց Տեր-Թադևոսյանը՝ պատրաստակամություն հայտնելով իր վրա վերցնել խորհրդի համակարգման գործառույթը: Նրա առաջարկով՝ խորհուրդը կարող է գտնվել իր գրասենյակում Արշակունյաց 5 հասցեով:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ հաղորդվեց Փաշինյանի, Ալիևի և Պուտինի համատեղ հայտարարության մասին, գիշերվանից քաղաքացիները սկսեցին հավաքվել Երևանի կենտրոնական հրապարակում և ԱԺ դիմաց: Մարդիկ վանկարկում են՝ «Նիկոլ, դավաճան»: Իշխանության գալու պահից Փաշինյանը վստահեցնում էր, որ ԼՂ հարցով որևէ փաստաթուղթ չի ընդունվի առանց համազգային քննարկման: Իսկ իրականում վարչապետը ստորագրեց կարևոր փաստաթուղթը՝ չտեղեկացնելով հանրությանը: Հատկապես կարևոր է այն հանգամանքը, որ հայտարարության հրապարակումը հետաձգվում էր մինչև Արցախի խորհրդանիշ Շուշիի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցնելը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".