Շարմազանով. Կապիտուլյացիայի ակտ ստորագրվեց. սրա քաղաքական պատասխանատուն Փաշինյանն է
2,5 տարի շարունակ Հայաստանի իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ փակուղի մտցրեց բանակցային գործընթացը անզգույշ հայտարարություններով, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Այս հայտարարությունները թուլացրեցին հայկական կողմի դիրքերը բանակցություններում։ Նրա կողմակիցները միակողմանի խաղաղասիրության քարոզներ էին իրականացնում նույն այն ժամանակ, երբ Էրդողանն ու Ալիևը շքերթներ ու պատերազմի կոչեր էին անում։
Պատերազմի 44 օրերի ընթացքում իշխանությունները թվացյալ հաղթական կոչերով, թե՝ հաղթելու ենք, ամեն ինչ լավ է լինելու, հասցրեցին նրան, որ ստորագրվեց հայտարարություն, որը կապիտուլյացիայի ակտ է։ Որևէ քննարկվող փաստաթուղթ՝ սկսած 90-ական թավականներից, նման տխուր և ոչ հայանպաստ լուծումներ չէր պարունակում։ Որևէ փաստաթղթում չկար նախկին ԼՂԻՄ տարածքների վերադարձ Ադրբեջանին», - հայտարարեց Շարմազանովը։
Նա նշեց, թե այս հանգրվանին հայ ժողովուրդը հասել է այսօրվա իշխանության ապաշնորհ կառավարման հետևանքով։
«Հանդիպումներ ենք ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, դրանք փակ են եղել, բայց մեր մտահոգությունները ներկայացրել ենք նրան։ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ես ասել եմ, որ այս ամենի քաղաքական պատասխանատուն ինքն է։ Այս դավադրական գործարքը տեղի ունեցավ ժողովրդից ծածուկ, առանց ժողովրդի հետ քննարկելու։ Նույնիսկ պատերազմից առաջ թուրքերն ու ադրբեջանցիները չէին կարող երազել նման ավարտի մասին», - հայտարարեց Էդուարդ Շարմազանովը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 19:45
Временный управляющий компании "Элсети Армении" Романос Петросян провел ряд кадровых перестановок. Об этом он сообщил на своей странице в соцсетях.
-
2025-07-24 19:43
Ваагн Чахалян, находящийся под стражей с 5 июля, направил Николу Пашиняну из пенитенциарного учреждения письмо, в котором говорится: «Я не обращаюсь к вам с приветствиями, Никол, и вы лучше всех знаете, почему. Вы не можете себе представить, Никол, но я слушал вашу пресс-конференцию от начала до конца в тюрьме. Что ж, я теперь такой же, как и вы, я не способен ни творить добро, ни сделать что-либо полезное для человечества. Но, слава Богу, во-первых, моё состояние временное, а во-вторых, я не занимаюсь злодеяниями.
-
2025-07-24 19:38
Семья Карапетян не обязана продолжать реализацию инвестиционной программы в компании "Электрические сети Армении". Об этом заявила бывший министр юстиции, юрист Арпине Ованнисян, комментируя заявление председателя КРОУ Месропа Месропяна.
-
2025-07-24 19:36
Германская епархия Армянской Апостольской церкви призывает власти страны уважать независимость Церкви и придерживаться принципов права и справедливости. Об этом заявил РИА Новости духовный пастырь армянской общины Баден-Вюртемберга Тиратур Сардарян.