Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ. Ո՞ՒՐ ՀԱՍԱՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ՝ «ՆՈՐ ԿԵՏԻՑ ՍԿՍԱԾ» ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2019-ի ապրիլի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ խոսելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախյան հարցի կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսում է նոր կետից. «Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից: Սա շատ կարևոր է», ֆեյսբուքյան գրառմամբ հիշեցրել է «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։
«Այսօր՝ 1 տարի ու 7 ամիս անց տեսնենք, թե ուր հասան Նիկոլ Փաշինյանի՝ «նոր կետից սկսած» բանակցությունները։
Հիմնվում եմ ՀՀ վարչապետի կայքում հրապարակած ռուսերեն փաստաթղթի վրա, որի տակ նա, Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Պուտինը դրել են իրենց ստորագրությունները։ Բլա-բլա-բլաները բաց եմ թողնում, միայն այն, ինչ ամենակարևորն եմ համարում...»,- գրել է նա՝ ավելացնելով, որ ըստ ՀՀ վարչապետի կայքում հրապարակած հայտարարության տեքստի.
Կետ 2 և 6. Մինչև նոյեմբերի 15-ը (մոտակա 5 օրում) հանձնում ենք Ադրբեջանին Քարվաճառի շրջանը, Աղդամի շրջանը՝ մինչև նոյեմբերի 20-ը (մոտակա 10 օրում), մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը։ Լաչինի «միջանցքը» մնում է 5կմ լայնությամբ, բայց չպիտի անցնի Շուշիով։
3. Շփման գծում և Լաչինի մայրուղու վրա տեղակայվում են 1960 հոգի ՌԴ «խաղաղապահներ», միայն հրազենով, առանց հրետանու, առանց ՀՕՊ միջոցների և ծանր զրահատեխնիկայի։ Այդ մայրուղու վրա հայկական որևէ ուժերի տեղակայման մասին որևէ տեղեկություն տեքստում չկա։
4. Խաղաղապահները կմնան 5 տարի, եթե կողմերից մեկը դեմ չլինի, ապա ևս 5 տարով կերկարաձգվի իրենց ներկայությունը։ Եթե դեմ եղավ, ապա խաղաղապահները պիտի դուրս բերվեն։ Լաչինի միջանցքով երթևեկության անվտանգության երաշխավորն Ադրբեջանն է։
7. Ադրբեջանցիները կարող են վերադառնալ իրենց հին բնակության վայրերը Լեռնային Ղարաբաղում (օրինակ՝ Ստեփանակերտ, Կրկժան, Մալիբեյլի, Խոջալի ևն)։ Տեսականորեն՝ հայերն էլ կարող են վերադառնալ իրենց հին բնակության վայրերը, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ (օրինակ՝ Հադրութ)։
8. Գերիների և մարմիանների փոխանակում։
9. Նախիջևանը կապվում է Ադրբեջանի հետ Մեղրիով անցնող ճանապարհով, որը վերահսկելու են ռուս սահմանապահները։ ՀՀ-ն պետք է երաշխավորի այդ ճանապարհով ադրբեջանցիների տեղաշարժի անվտանգությունը», - գրել է նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 15:25
Премьер Армении Никол Пашинян намерен до 27 июля - Дня Преображения Господня (Вардавар) - сместить Католикоса всех армян Гарегина II. Об этом написал на своей странице в соцсети член Исполнительного органа Республиканской партии Армении Эдуард Шармазанов.
-
2025-07-21 15:23
Турция рассчитывает на достижение консенсуса между Азербайджаном и Арменией по вопросу Зангезурского коридора, считая, что реализация этого проекта принесет пользу всем странам региона. Об этом заявил президент республики Реджеп Тайип Эрдоган, передает TRT Haber.
-
2025-07-21 15:22
Никто не может отнять у арцахцев право на возвращение, никакая власть не может закрыть Арцахский вопрос. Об этом заявил спикер Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян.
-
2025-07-21 15:20
Отношения Москвы и Баку имеют прочную основу, но сейчас переживают сложный период. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.