Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը (ՔԱՐՏԵԶ)
Հակամարտության կողմերը Արցախի վերաբերյալ հայտարարությամբ կանգ են առնում այժմ զբաղեցրած դիրքերի վրա։
9 կետից բացկացած հայտարարության մեջ նշվում է, որ Աղդամի շրջանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը վերադարձվում է Ադրբեջանին:
Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարի շրջանը, իսկ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1 – ը`Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափելու Շուշին, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ:
Կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում կորոշվի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապ ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր ուղու կառուցման ծրագիրը, որին կհաջորդի այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերաբաշխումը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-08 17:48
Премьер-министр Армении Никол Пашинян в своем конфликте с Армянской апостольской церковью и близким к ней предпринимателем Самвелом Карапетяном идет ва-банк, заявил РИА Новости глава Союза армян России (САР) Ара Абрамян.
-
2025-07-08 17:46
Депутат от фракции "Армения" Артур Саркисян добровольно явился к Следственному комитету, чтобы его задержали. Об этом парламентарий заявил журналистам перед зданием СК.
-
2025-07-08 17:44
Действия властей Армении, направленные против Армянской апостольской церкви, вызывают глубокую тревогу и ставят под угрозу свободу вероисповедания, заявили РИА Новости в епархии Армянской церкви в Соединенном Королевстве и Ирландии.
-
2025-07-08 17:43
Десять сторонников предпринимателя Самвела Карапетяна было подвергнуто приводу в следственное управление Еревана, в том числе из города Ташира. Об этом заявила News.am адвокат Лусине Мартиросян.