ԵՄ-ն կարող է խիստ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ ԼՂ-ում պատերազմի դադարեցման պայմանները խախտման դեպքում
Թուրքիան պետք է ընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ստորագրումը, հակառակ դեպքում ԵՄ - ն կարող է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի նիստում։
«Կարևոր ենք համարում, որ Թուրքիան լիովին հստակ պահպանի համաձայնեցված հրադադարը, քանի որ, հակառակ դեպքում, նրա նկատմամբ կարող են կիրառվել պատժամիջոցներ», - հայտարարել է Ժան Իվ Լը Դրիանը՝ պատասխանելով պատգամավորի՝ Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների վրա Թուրքիայի ազդեցության մասին հարցին:
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հստակեցրել է, որ դեկտեմբերին ԵՄ երկրները հերթական գագաթնաժողով կանցկացնեն, որի ընթացքում կքննարկեն նաև Թուրքիայի ագրեսիվ պահվածքը:
«Ավելի վաղ, ԵՄ 27 երկրներ արդեն որոշում են ընդունել, որ եթե Թուրքիան չփոխի վարքագիծը, ապա նրա նկատմամբ միջոցներ կձեռնարկվեն ընդհուպ մինչև պատժամիջոցներ, այդ տարբերակներն արդեն սեղանին են», - ընդգծել է նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.