ԱՄՆ–ն ցանկանում է ԼՂ համաձայնագրի մասին ավելի շատ մանրամասներ իմանալ
ԱՄՆ–ն ցանկանում է ԼՂ համաձայնագրի մասին ավելի շատ մանրամասներ իմանալ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել են ԱՄՆ պետդեպարտամենտից։
«Մենք ի գիտություն ենք ընդունել Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը: Մենք կցանկանայինք ավելի շատ մանրամասներ և ծրագրեր իմանալ այս համաձայնագրի իրականացման հետ կապված», - ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը ՝ մեկնաբանելով համաձայնագիրը։
Նա նաև ռուսական գործակալությանն ասել է, որ ԱՄՆ-ն ի սկզբանե դատապարտել է շփման գծի երկայնքով բռնության աճը և մարդկային կորուստները:
«Մենք ուրախ կլինենք տեսնել բռնության ավարտը, բայց դեռևս չենք կարող մեկնաբանել հրադադարի կամ դրա հետագա քայլերի կոնկրետ մանրամասները: Մենք պետք է հարցնենք հակամարտող կողմերին` ինչպես են նրանք ընկալում նոր համաձայնագիրը», - ավելացրել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.