Ռուսական զինվորական շարասյուները մեկնում են Արցախ
Խաղաղապահ զորամիավորման ստորաբաժանումը, որն Ուլյանովսկից Հայաստան է ժամանել, մեկնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի` կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման խնդիրների կատարման համար։ Տեղեկությունը հաղորդում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Ռազմական շարասյուները պետք է անցնեն ավելի քան 250 կիլոմետր և տեղակայվեն Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով:
Ռուսաստանի խաղաղապահ ուժերի 20 Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռներ արդեն վայրէջք են կատարել Հայաստանում: Դրանցով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 400 զինծառայող, նյութական միջոցներ, զրահամեքենաներ, ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա, կապի միջոցներ:
Կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ՝ 1960 զինծառայողների, 90 զրահամեքենաների, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:
Ռուսական զորակազմի հիմքը կլինի Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային ստորաբաժանումը:
Կողմերի միջև պայմանավորվածությունների կատարումը վերահսկելու նպատակով նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով ռուսական դիտակետերի տեղադրում։
Ստեփանակերտ քաղաքի շրջանում խաղաղապահ գործողության կառավարման համար տեղակայվում է ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարությունը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.