Ֆրանսիայի ԱԳՆ. Հայաստանն ու Ադրբեջանը պետք է վերսկսեն բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման շուրջ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մեկնաբանել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:
«Մենք ի գիտություն ենք ընդունել այս համաձայնագիրը և ներկայումս ուսումնասիրում ենք դրա պայմաններն ու հետևանքները: Ակնկալվում է, որ պարզաբանումներ կտրվեն` դրանց ազդեցությունը գնահատելու համար:
Ռազմական գործողությունների ավարտը շատ կարևոր է: Անցած մի քանի շաբաթվա ընթացքում կողմերը բազմիցս ստանձնել են այս պարտավորությունը, և մենք հավատարիմ ենք մնում ենք այդ առաջնահերթությանը Մինսկի խմբի համանախագահության ներքո: Ուստի մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը խստորեն կկատարի իր ստանձնած պարտավորությունները և անմիջապես կդադարեցնի հարձակումը: Այս կապակցությամբ մենք Թուրքիային կոչ ենք անում չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք հակասում են այս առանցքային առաջնահերթությանը:
Այս դժվար պահին Ֆրանսիան վերահաստատում է իր անկեղծ բարեկամությունը հայ ժողովրդի հետ` Հայաստանի հետ մեր սերտ մարդկային, մշակութային և պատմական կապերի լույսի ներքո: Այս ողբերգական պայմաններում մենք աջակցում ենք նրան: Մասնավորապես, մենք աշխատելու ենք` անհրաժեշտ մարդասիրական աջակցության ապահովման համար: Իսկապես, բնակչության տեղահանությունից և ռազմական գործողություններից բխող իրավիճակը լուրջ հումանիտար հետևանքներ ունեցավ:
Վերջին շաբաթներին Ֆրանսիան մոբիլիզացրել է իր ջանքերը` քաղաքացիական հասարակության մեծ թվով նախաձեռնությունների միջոցով: Ֆրանսիայի իշխանություններն այս նախաձեռնություններին մասնակցում են բժշկական օգնությամբ, որը Երևան է ժամանել անցյալ շաբաթվա վերջին և վիրաբույժների թիմեր է ընդգրկել, որոնք մասնագիտացած են հակամարտության զոհերի բուժման մեջ: Հայաստանին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու ուղղությամբ առաջիկա օրերին այլ նախաձեռնություններ ևս կձեռնարկվեն:
Վերջապես, կողմերի միջև հակամարտության տևական լուծման շուրջ բանակցությունների վերսկսումը երեկ հայտարարված հրադադարից հետո անհրաժեշտ է մնում: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` Ֆրանսիան ակտիվորեն կմասնակցի այդ ջանքերին: Երկու կողմերի բանակցությունները պետք է վերսկսվեն առանց հապաղման: Դրանք պետք է թույլ տան, որպեսզի վերջին շաբաթների ընթացքում տեղահանված մարդիկ վերադառնան, և որոշեն Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը»,- ասված է Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.