Սենատոր Էդվարդ Մարկի. Ամոթ է, որ ԱՄՆ-ն կրկին զիջեց Ռուսաստանի, այս անգամ` ի վնաս մեր հայ ընկերների
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Էդվարդ Մարկին հանդես է եկել կոշտ հայտարարությամբ` կոշտ քննադատելով ԱՄՆ դիրքորոշումը Ղարաբաղի հարցում:
«Ամոթ է, որ Միացյալ Նահանգները` Թրամփի և Պոմպեոյի ղեկավարության ներքո, մեկ անգամ ևս զիջեցին Ռուսաստանի արտաքին քաղաքական կարևոր գործը, այս անգամ` ի վնաս մեր հայ ընկերների, որոնք Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հարձակումների և շահագործման օբյեկտ դարձան»,- ասվում է Մարկիի հայտարարության մեջ:
«Սա բիծ է այս վարչակազմի վրա, որ նրանք թույլ տվեցին նախագահ Թրամփի ընկեր Էրդողանին հողեր զավթել Հարավային Կովկասում և ծիծաղել ԵԱՀԿ Մինսկի գործընթացի վրա: Իմ մտքերը հայ ժողովրդի հետ են, որն այս ամբողջ արշավի ընթացքում անընդհատ հարձակման է ենթարկվել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, այդ թվում` Սիրիայից օտարերկրյա զինյալների օգտագործման մասին հաղորդագրությունները»,- հայտարարել է սենատորը:
«Ինչպես ես ասացի, Միացյալ Նահանգները պետք է միանշանակ դատապարտեն այս ապօրինի ռազմական արշավը և վերջ տան անվտանգության ապահովման մեր օգնությանն Ադրբեջանին և Թուրքիային: Մենք նաև պետք է պատրաստ լինենք հումանիտար օգնություն տրամադրել, որն այդքան խիստ անհրաժեշտ է հայ ժողովրդին: Չափազանց կարևոր է նաև, որպեսզի մենք շարունակենք աջակցել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտներին երկրի համար այս դժվար պահին»,- հավելեց նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: