Փաշինյանը Ծառուկյանի՞ն է մեղադրում է Շուշին հանձնելու մեջ
Շուշիի անկումից հետո երկու անգամ Շուշին վերադարձնելու փորձեր են արվել։ Facebook-յան իր էջում ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`անդրադառնալով Շուշին գրավել–չգրավելու մասին իրար հակադրող լուրերին։
«Շուշին վերադարձնելու երկու փորձերից մեկը ձախողվել է, իսկ մյուսի պարագայում մի ջոկատին հաջողվել է ներս մտնել։ Ամբողջ հակադրությունները հենց սրա հետ էր կապված։ Մեկ օր Շուշին անցավ հակառակորդի տիրապետության ներքո, որից հետո մի գրոհ եղավ և ձախողվեց դա։ Սակայն հաջորդ օրը մեր ջոկատներից մեկին հաջողվեց մուտք գործել Շուշի»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` մեծ հաշվով, սակայն, իրադրությունը դրանից չի հաջողվել փոխել։
Փաշինյանն անդրադարձավ նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը։ Ծառուկյանն ասել էր, որ սա դավաճանություն էր, թե հոկտեմբերի 28-ին Ռուսաստանը պատրաստ է եղել խաղաղապահներ տեղակայել ԼՂ-ում, բայց Փաշինյանը դեմ է եղել և միայն «Շուշին հանձնելուց հետո» է համաձայնվել։
Ի պատասխան Փաշինյանը հայտնեց, որ նախ հոկտեմբերի 22-ին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, իսկ հոկտեմբերի 25-ին՝ հնդկական WION հեռուտաալիքին տված հարցազրույցում ասել է, որ կողմ է ռուս խաղաղապահների տեղակայմանը։ Վարչապետը նշեց` Ծառուկյանը կալանքից ազատվելուց հետո հայտարարել էր, թե կամավորական ջոկատ է կազմում, որ անձամբ է գլխավորելու։
«Այդպես էլ չտեսանք կամավորական ջոկատ, գուցե սա՞ է պատճառը, որ Շուշին ընկավ։ Գուցե եթե բավարար ռեզերվներ լինեին, որոնք օգնության կհասնեին Շուշին գրավելուց հետո քաղաք մտած ջոկատին, հնարավոր կլիներ Շուշին պահել։ Սխալված չեմ լինի ասել` Շուշիի անկման առանցքային պատճառներից մեկն էլ Ծառուկյանի ջոկատի բացակայությունն էր»,–ասաց Փաշինյանը։
Նա նշեց` եթե խոստանում են ու չեն անում, կարո՞ղ է դավաճանության դրվագ լինել։Նրա խոսքով` խոստացված «Նիվաներն» ու «Վիլիսները» գուցե ոչ թե Շուշիում, այլ Երևանում գործելու համար են ձևավորվել։ Դա պետք է ստուգվի ու քրեաիրավական գնահատականի արժանանա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.