«Հրապարակ». Փնտրվում է Նիկոլ Փաշինյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ողջ երկիրն այս օրերին Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքի անդամներին է փնտրում։ Անշուշտ, նրանց չի կարելի հանձնել գազազած ամբոխի ձեռքը, բայց մարդիկ իրավունք ունեն իմանալու, թե վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, որն իր իսկ խոսքերով՝ «լիարժեք շարունակում է կատարել վարչապետի իր աշխատանքը», որտեղ է գտնվում։
Դատելով «լայվերից»՝ դա բավականին ցածր առաստաղով սենյակ է, որտեղ իրեր չեն երևում, պատուհան չկա։ Հասկանալի է, որ հեռախոսն այնպես է դրվում, որ ինտերիերը չերևա, և մարդիկ չկարողանան իմանալ նրա տեղը։ Բայց մեր աղբյուրն ասում է, որ Նիկոլ Փաշինյանը գտնվում է պաշտպանության նախարարության շենքում, այսպես կոչված՝ բունկերում, որտեղ ավելի պաշտպանված է զգում իրեն։
Ինչ վերաբերում է ընտանիքի անդամներին, ապա լուրեր են պտտվում, թե Փաշինյանի երկու դուստրերը՝ Մարիամն ու Շուշանը, մոտ մեկ շաբաթ առաջ հեռացել են Հայաստանից, ըստ այդ լուրերի՝ մեկնել են Կանադա։
Թե որտեղ է զորավարժություններ անցկացնում տիկինը՝ Աննա Հակոբյանը, համենայնդեպս, նախօրեին հրապարակված լուսանկարներում նա զինվորական համազգեստով էր և զինվորական քնապարկի մեջ, նույնպես գաղտնի է պահվում։ Մինչև այս փաստաթղթի հրապարակվելը նա Գորիսում էր, սակայն հրապարակումից հետո, ասում են, լքել է Գորիսը։ Ենթադրաբար, նրա հետ են որդին և կրտսեր դուստրը»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 19:56
Президент США Дональд Трамп заявил, что представители иранских властей звонят ему с просьбой заключить соглашение по ядерной программе Тегерана.
-
2025-06-13 19:55
Международный аэропорт "Звартноц" принял три рейса иностранных авиакомпаний, запросивших вынужденную посадку. Об этом Sputnik Армения сообщили в Комитете гражданской авиации.
-
2025-06-13 19:53
Совет безопасности ООН сегодня соберется на внеочередное заседание в связи с израильской атакой на Иран. Об этом сообщил постпред России при ООН Дмитрий Полянский.
-
2025-06-13 19:48
Учитывая ситуацию, сложившуюся в Иране, призываем граждан РА, находящихся на территории ИРИ, сохранять бдительность, следовать официальным инструкциям, а в случае возникновения чрезвычайной ситуации обращаться в посольство по адресу электронной почты ([email protected]), страницам в социальных сетях (Facebook, Instagram), а также по следующим телефонным номерам - +98 21 66704833, мобильный: +989053774966.