Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ. ՈՒՆԵՆՔ 4 ՕՐ ՄԵԶ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՇՏԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ. ԲՈԼՈՐՍ ՀՐԱՊԱՐԱԿ
Ամեն ինչ դեռ անվերադարձ կորած չէ։ Այս մասին Facebook-ի իր էջում «96 ժամ մինչեվ ապագա» վերտառությամբ գրառման մեջ նշել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
Միքայել Մինասյանի գրառումն ամբողջությամբ՝ ստորև․
«Հարգելի՜ հայրենակիցներ, սա գրում եմ, որպես մարդ, ով քաջածանոթ է մեր երկրի քաղաքականությանը, գիտի ռեգիոնալ ուժերին, ծանոթ է, թե ինչպես են բանակցվում հայտարարությունները և ինչպես կարելի է փոխել դրանք՝ նույնիսկ վերջին րոպեին։
Այդ պատճառով, խնդրում եմ, ուշադիր կարդացեք։
Պատասխանատու ձևով հայտարարում եմ.
1. Ամեն ինչ ԴԵՌ անվերադարձ կորած չէ։
2. Հայաստանում դեռ կա հույս ինչ-որ բան փրկելու։
3. Ունենք ընդամենը 4 օր մեզ պարտադրված իրավիճակը շտկելու համար:
4. Սա իշխանության կռիվ չէ, սա հողի, արժանապատվության և անվտանգության կռիվ է։ Միայն Նիկոլն է կռվում իշխանության համար։
5. Նիկոլը ցանկանում է միայն մնալ իր պաշտոնին։ Նիկոլի հեռացումով միայն ցանկանում ենք փրկել հայրենիքը: Հայաստանում այլևս չկա քաղաքականություն։ Հետևաբար մի ընկեք Նիկոլի քաղաքական թակարդը:
6. Դեռ կարող ենք հասցնել։ Վստահեցնում եմ՝ դեռ կարող ենք։ Դրեք մի կողմ անցյալը։
Բոլորս դեպի Ազատության հրապարակ։
Բոլորս դեպի Ազատություն։
Բոլորս՝ հանուն Արցախի փրկության։
Կրկնում եմ՝ դեռ հույս կա, դեռ ամեն ինչ կորած չէ։ Ունենք 96 ժամ և ընդամենը մեկ պրոբլեմ՝ Նիկոլ։
Հ.Գ. Համախմբում՝ հանուն փրկության. սա է ելքը: Կարևոր չէ կողքիդ կանգնածն ով է, ինչ քաղաքական հայացներ ունի:
Սա պատերազմ է, որտեղ կարևոր չէ, թե խրամատում կողքիդ ով է:
Եթե հիմա չկանխենք այս աղետը, սերունդները մեզ չեն ներելու»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.