Последние новости

Հանրահավաքի մասնակիցները շարժվում են դեպի կառավարություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ կառավարությունից պահանջելու են ԱԺ արտահերթ նիստ գումարել:

 


Ազատության հրապարակում հանրահավաքի կազմակերպիչները քիչ առաջ հայտարարեցին, որ երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ՝ կառավարություն:

«Մենք կառավարությաւն չունենք, կառավարությունն անգործության է մատնված»,- հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա նաև հայտարարեց, որ միաժամանակ կառավարությունից պահանջելու են ԱԺ արտահերթ նիստ գումարել:

Սաղաթելյանը հանրահավաքում հերթապահող ոստիկաններին կոչ է անում մնալ իրենց լիազորությունների սահմաններում ու չխոչընդոտել խաղաղ հավաքի իրականացմանը, տեղեկացնում է Sputnik Armenia:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ