Պեսկով. ԼՂ-ում մոնիթորինգի կենտրոն տեղակայելու Թուրքիայի ցանկությունը չի համընկնում Կրեմլի պատկերացման հետ
ԼՂ-ում մոնիթորինգի կենտրոն տեղակայելու Թուրքիայի ցանկությունը չի համընկնում Կրեմլի պատկերացման հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Դա չի համապատասխանում մեր ըմբռնմանը»,-ասել է նա՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի գրասենյակի հայտարարությունն այն մասին, որ ԼՂ-ում կրակի դադարեցման պայմանների մոնիթորինգի կենտրոն է ծրագրվում տեղակայել Ադրբեջանի կողմից զբաղեցրած տարածքում:
Պեսկովը նշել է, որ կենտրոնը պետք է տեղակայվի Ադրբեջանի տարածքում:
Ինչպես երեքշաբթի հաղորդել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակն ու տարածաշրջանում «ռուս-թուրքական խաղաղապահ կենտրոնի» ստեղծումը:
Նույն օրը Պեսկովը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանի տարածքում մոնիթորինգի կենտրոնի ստեղծման մասին խոսք չկա հրադադարի և դրա պայմանների շուրջ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարության մեջ: Պատասխանելով հարցին, թե որ տարածքն է հիշատակվում կենտրոնի հնարավոր ստեղծման հետ կապված, նա նշել է, որ «դա Ղարաբաղը չէ»: Պեսկովը նշել է, որ ԼՂ-ում թուրք խաղաղապահների ներկայություն չի նախատեսվում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-08 19:43
Посол США в Армении Кристина Квин встретилась с представителями парламентской оппозиции. Об этом сообщает пресс-служба посольства.
-
2024-05-08 19:41
Мы примем участие в общенациональном митинге, который состоится 9 мая на площади Республики в Ереване. Об этом говорится в сообщении, распространенном Союзом офицеров запаса Службы национальной безопасности Армении.
-
2024-05-08 19:40
9 мая в Ереване присоединимся к общенациональному митингу. Об этом говорится в заявлении, распространенном блоком «Эчмиадзин».
-
2024-05-08 19:20
Шествие во главе с предстоятелем Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископом Багратом Галстаняном доходит до города Абовян.