ԱԱԾ-ն ծանուցում է ուղարկել Տիգրան Ուրիխանյանին, հարցաքննության կանչել ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանին
Րոպեներ առաջ ԱԱԾ-ից ծանուցագիր է փոխանցվել իմ հաշվառման վայրի հասցեով։ Վաղը վերադառնալու եմ Մոսկվայից, կայցելեմ։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
«Հետագան հետաքրքիր է լինելու...»- գրել է նա:
Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը կանչվել է Ազգային անվտանգություն ծառայություն՝ հարցաքննության, հայտնում է Tert.am-ը:
«Ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը այսօր կանչվել է հարցաքննության:
Նրա փաստաբան Արա Զաքարյանը տեղեկացրեց. «Գևորգ Գևորգյանին սկզբից հրավիրել են Քննչական, այնտեղ 20 րոպե մնալուց հետո նրան տարան Ազգային անվտանգության ծառայություն, որտեղ ևս կես ժամ սպասեցինք, անհասկանալի էր ինչի համար, հիմա եկել ենք Կենտրոնի քննչական բաժին, ինչ որ նյութեր նախապատրաստեցին և հիմա ցանկանում են բաց թողնել, բայց դեռ ժամանակ են ձգում: Ոչ մի տեղեկություն չեն տալիս, կարծում եմ հատուկ ժամանակ են ձգում, որ ժամը 13:00-ին տեղի ունեցող հանրահավաքին Գևորգ Գևորգյանը չմասնակցի»:
Նշենք, որ Ազատության հրապարակից ոստիկանները բերման են ենթարկել «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, նա Կենտրոնի ոստիկանատանն է:
Ոստիկանները մասնավորապես, բերման են ենթարկել «Հայրենիք» կուսակցությունից Արսեն Բաբայանին, Վարդան Ոսկանյանին, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին, ՀՀԿ-ից Էդուարդ Շարմազանովին, Գեղամ Պետրոսյանին, Հայկ Մամիջանյանին, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանին և այլոց:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 05:52
13 июля на Площади Свободы в Ереване продолжилась сидячая забастовка, инициированная Советом по защите прав арцахцев. Основное требование сидячей забастовки – решение экстренных проблем насильственно перемещенных жителей Арцаха.
-
2025-07-14 05:48
В Ереване в воскресенье начал работу XXII международный кинофестиваль «Золотой абрикос». Торжественное открытие главного армянского киносмотра проходит в Доме кино.
-
2025-07-14 05:44
Турция внимательно следит за начавшимися в Абу-Даби мирными переговорами между Арменией и Азербайджаном, заявил президент страны Реджеп Тайип Эрдоган в телефонном разговоре с с президентом ОАЭ шейхом Мухаммедом бин Заидом Аль Нахайяном, передает Анадолу.
-
2025-07-14 05:43
По одному представителю со стороны Израиля и протурецкого правительства Сирии встретились в Азербайджане в субботу, 12 июля, передает агентство AFP со ссылкой на источники в дипломатических кругах в Дамаске.