Սեյրան Օհանյան. «Պատերազմը կանգնեցնելն այդ պահի դրությամբ ճիշտ էր, բայց...»
Զինված ուժերի ղեկավարության առաջարկով պատերազմը կանգնեցնելն այդ պահի դրությամբ ճիշտ էր: 168.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ և ԱՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։
«Բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծված տարածաշրջանում Հայաստանի և Արցախի շուրջ, ու պատերազմը կանգնեցնելն այդ պահի դրությամբ ճիշտ էր։ Բայց այն, որ այս ամենը խոսում է նրա մասին, որ ոչ թե բանակը, այլ պետությունն է պարտվել, և շատ վատ փաստաթուղթ է հայ ժողովրդի առաջ դրված, դա միանշանակ է, և դրա պատասխանատվությունը պետք է կրի այսօրվա իշխանությունը: Պատասխանատվության չափն էլ թող որոշի ժողովուրդը»,- ասաց Օհանյանը։
Հարցին, թե ի՞նչ ելքեր է տեսնում, ինչ-որ բան հնարավո՞ր է փոխել` Օհանյանը պատասխանել է, որ ցանկացած իրավիճակում կազմակերպված պետական կառավարման գործունեությունը միակ ճանապարհն է դժվար իրավիճակից դուրս գալու համար:
Անդրադառնալով քաղաքական 17 ուժերի՝ Ազատության հրապարակում կազմակերպած հանրահավաքին՝ ՊՆ նախկին նախարարն ասել է` ժողովուրդը բացատրություն է պահանջում, և գործող իշխանությունները, քանի որ մենք նաև պառլամենտական երկիր ենք, ԱԺ-ն պետք է ժողովրդին այդ բացատրությունը տա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 13:21
Четыре часа лжи и подмены понятий – и это вновь пресс-конференция премьер-министра Армении.
-
2025-07-17 12:09
На сегодняшнем заседании, 17 июля, правительство одобрило соглашение «О предотвращении хищения культурных ценностей, незаконных раскопок, их нелегального ввоза, вывоза и передачи права собственности, а также о реституции этих ценностей в страны их происхождения», заключенное между правительствами Армении и Греции.
-
2025-07-17 12:08
Вице-президент Группы компаний «Ташир» Нарек Карапетян рассказал об основных манипуляциях властей РА, которые они будут использовать против новой политической силы, формируемой бизнесменом и меценатом Самвелом Карапетяном.
-
2025-07-17 11:51
Вашингтон стремится взять под контроль Зангезурский коридор – небольшую территорию в точке пересечения границ Армении, Азербайджана и Ирана, чтобы ввести Россию в состояние постоянной стратегической настороженности. Об этом пишет в издании infoBRICS международный аналитик Драго Боснич.