Բողոքող քաղաքացիները երթով գնում են ԱԺ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախի հողերը հանձնելու դեմ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարության դեմ բողոքող քաղաքացիները կառավարության դիմացից երթով գնում են դեպի ԱԺ՝ արտահերթ նիստի գումարում պահանջելու։
Մինչև երթի մեկնարկը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ասաց. «Մենք ունենք հարցի լուծման երկու ճանապարհ. մեկը, որ վարչապետը այսօրվա ընթացքում, մենք օգնենք իրեն, պատրաստի հրաժարականի տեքստը և հեռանա։ Մարդը, որ էս շենքում ստորագրեց կապիտուլյացիայի ստորացուցիչ, խայտառակ պայմանագիրը, էս պահին շենքում չի։ Հայտնի չի թաքնվելու տեղը, ինչ–որ պադվալներից ղեկավարում ա մեր ոստիկանությանն ու ԱԱԾ–ին։ Մեզ հող տված, կզած ղեկավար պետք չէ։ Կամ Փաշինյանը պետք է էս բալկոնից կարդա իր հրաժարականի տեքստը, իջնի, գլուխը կախ հեռանա, կամ ԱԺ–ն առաջիկա ժամերին հրավիրի արտահերթ նիստ և լուծի վարչապետի պաշտոնանկության հարցը։ Հիմա շարժվում ենք ԱԺ, որ պահանջենք արտահերթ նիստ»։
Ցուցարարներն այժմ «Նիկոլ, դավաճան» վանկարկելով շարժվում են դեպի Ազգային ժողով, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 14:15
Скончался известный кинорежиссер Юрий Кара, сообщают российские СМИ.
-
2025-07-17 14:14
Спикер Национального Собрания Армении Ален Симонян и главный редактор ресурса Freenews Мариам Маркарян официально развелись. Симонян и его пресс-секретарь подтвердили СМИ эту информацию.
-
2025-07-17 14:12
Правительство Армении окончательно рассчитается по расходам, связанным с фиктивным инвестором в железную дорогу Иран-Армения. Постановление об этом было принято на заседании правительства республики.
-
2025-07-17 14:11
Экспортерам армянского коньяка, пострадавшим из-за задержек транзита через территорию Грузии, предоставят отсрочку по выплатам кредитов на закупку винограда, взятым в 2022–2023 годах. Соответствующее постановление было принято на заседании правительства в четверг.