Արթուր Վանեցյան. Ադրբեջանն անգամ չէր կարող մտածել, որ Արցախյան հիմնահարցի նման լուծման կարող էր հասնել
Ադրբեջանն անգամ չէր կարող մտածել, որ Արցախյան հիմնահարցի նման լուծման կարող էր հասնել, ԱԱԾ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում, ասաց «Հայրենիք» կուսակցության նաագահ Արթուր Վանեցյանը:
«Մնացել է ընդամենը 2 հազար ք/կմ, հանձնել ենք 10 հազար ք/կմ-ից ավելի տարածք, այն դեպքում, երբ ԼՂԻՄ-ի տարածքը շուրջ 4 հազար ք/կմ էր: Մենք հանձնել ենք նաև պատմական Արցախը, ոչ թե միայն ազատագրված հողերը, մենք Սյունիքով ճանապարհ ենք տվել: Նման խայտառակ փաստաթուղթ, նման խայտառակ իրավիճակ չէր կարող լինել», - ասաց Արթուր Վանեցյանը:
Քաղաքական գործիչը շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանը պետք է այս ամենից հետո հրաժարական տա:
«Ֆեյսբուքով պատերազմ չեն հաղթում, պատերազմ հաղթում են կոնկրետ գործողություններով, հաշվի են առնում մասնագետների կարծիքները, արտաքին գործընկերների հետ հարաբերությունները», - ասաց նա:
Հարցին՝ հնարավո՞ր էր չստորագրել հայտնի եռակողմ փաստաթուղթը, «Հայրենիք» կուսակցության ղեկավարը պատասխանեց՝ ավելի լավ կլիներ ոչինչ չստորագրել, որից հետո՝ ժամանակ կձգեինք, մինչև ռազմական կամ դիվանագիտական գործողություններ», տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 19:43
Международный валютный фонд снизил прогноз по росту экономики Армении в 2025-2026 годах. Об этом говорится в глобальном прогнозе МВФ (Global Economic Outlook) за апрель 2025 года.
-
2025-04-22 19:41
Российско-американский диалог по украинской проблематике продолжится на этой неделе. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков журналисту "России 1" Павлу Зарубину, комментируя ход российско-американского диалога по украинскому урегулированию.
-
2025-04-22 19:39
Партия "ДОК" Вардана Гукасяна обратилась к правительству США с призывом обратить внимание на трагические случаи смертей в уголовно-исполнительных учреждениях (УИУ) Армении.
-
2025-04-22 19:33
Католикос всех армян Гарегин II поедет на похороны Папы Римского Франциска. Эту информацию Sputnik Армения подтвердил руководитель пресс-канцелярии Первопрестольного Эчмиадзина, иерей Есаи Артенян.