Իրանը և Ռուսաստանը ապրիլին կհամաձայնեցնեն ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի նախագիծը
Իրանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերության մասին համապարփակ պայմանագրի նախագծի համաձայնեցման վերջնական փուլում են: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։