ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԻՆՏՐԻԳՆԵՐԸ
Պաշտոնական Երևանը հասարակությանը հակասական է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի ներկայիս փուլը։ Մերթ լսում ենք Նիկոլ Փաշինյանից, թե Ալիևի հետ հանդիպումների ժամանակ իրենք ընդամենը անց են կացնում ճանաչողական զրույցներ և համատեղ ուսումնասիրում հակամարտության ու բանակցային գործընթացի պատմությունը, մերթ Փաշինյանը ինտրիգող հայտարարություն է անում այն մասին, թե Երևանի իշխանություններն ադրբեջանական կողմի հետ քննարկում են կարգավորման մի տարբերակ, որը նախկինում երբեք չի եղել հայկական բոլոր նախորդ իշխանությունների օրակարգում…