Последние новости

ՀՅԴ

ՀՅԴ ԳՄ հայտարարությունը

2019-09-17 09:46

Իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերին կոչ ենք անում՝ դադարեցնել հակասահմանադրական ընթացքը և զերծ մնալ հակապետական գործողություններից։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը՝ անդրադառնալով Ազգային Ժողովի նախագահի արտահերթ ելույթ-կոչին և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի հայտարարությանը, որ ՍԴ նախագահի լիազորությունները կասեցնելու գործընթաց են սկսում։

  • ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

    2019-08-01 16:02

    ՀՅԴ կուսակցությունը համոզմունք է արտահայտում, որ ներկայացված կլինի Արցախի Հանրապետության նաև հաջորդ գումարման խորհրդարանում։ Առաջիկա ընտրություններին մասնակցելու մասին պաշտոնական որոշում առայժմ չկա, բայց կուսակցությունն ակտիվ բանակցություններ է վարում քաղաքական ուժերի հետ և հանդիպում ծրագրում Սամվել Բաբայանի հետ՝ քաղաքական իրավիճակը լիցքաթափելու և պաշտպանության նախկին նախարարի կողմնակիցների ստորագրահավաքի ընթացակարգի հարուցած հասարակական լարվածությունը համահարթելու նպատակով։

  • ԱՐՑԱԽՅԱՆ ԻՆՏՐԻԳ

    2019-07-09 20:19

    Եկող տարի Արցախում տեղի են ունենալու նախագահական, խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Դա լուրջ փորձություն կդառնա Արցախի համար, հնարավոր է՝ ամենալուրջը 1994 թվականի մայիսին հրադադարի համաձայնությունից հետո պետական շինարարության ողջ ընթացքում։ Եվ նման իրադրությունը բացատրվում է չափազանց անմիանշանակ գործընթացներով, որ տեղի ունեցան Հայաստանում անցած և այս տարի։ Չնայած սիրո և համերաշխության հռչակված սկզբունքներին, մենք այս ամբողջ ընթացքում ականատես ենք անառողջ կրքերի բորբոքման՝ բոլոր մակարդակներով, սկսած փողոցից, ինչը Հայաստանում հանգեցրեց հասարակական կարծիքի բևեռացման և չէր կարող չանդրադառնալ Արցախի ներքաղաքական գործընթացների վրա։

  • Բացվել է Սփյուռքահայերի խորհրդատվության գրասենյակը

    2019-06-18 16:55

    ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ կյանքի է կոչվել Սփյուռքահայերի խորհրդատվության գրասենյակը, տեղեկացնում է NEWS.am-ը:

  • ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարությունը

    2019-05-31 20:10

    Եկամտային հարկի պրոգրեսիվ դրույքաչափերի հարկման համակարգը մեկ միասնական համահարթ դրույքաչափով փոխարինելը հակասում է սոցիալական շուկայական տնտեսական կարգ ունենալու պահանջներին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ ԳՄ-ն, տեղեկացնում է NEWS.am-ը:

  • Արմեն Ռուստամյան․ Գործող իշխանության հետևում երևում են Լևոն Տեր-Պետրոսյանի ականջները

    2019-05-24 08:02

    Ճիշտ նպատակներով, բայց սխալ քայլերով մենք հեռանալու ենք այդ նպատակներից։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը։

  • ՀՅԴ-ն իշխանական մարմիններին ցույց է տալիս դեղին քարտ

    2019-05-24 07:22

    Ազատության հրապարակում ՀՅԴ հրավիրած հանրահավաքի մասնակիցները դեղին քարտ ցույց տվեցին իշխանություններին և լրջանալու կոչ արեցին։

  • ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարությունը

    2019-05-21 15:11

    Վերջին օրերին երկրում ընթացող զարգացումները և, հատկապես, դատաիրավական համակարգի վերաբերյալ վարչապետ Ն. Փաշինյանի մոտեցումները կրկին մեր հանրային-պետական կյանքի ալեկոծման պատճառ են դարձել։ Այս կապակցությամբ հարկ ենք համարում կատարել հետևյալ արձանագրումները.

  • Կիրո Մանոյան. Ժամանակը եկավ

    2019-05-07 12:05

    Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական դաշինք կնքելու պահն է: Այս մասին հայտարարել է ՀՅԴ քաղաքական հարցերով պատասխանատու և Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ ելույթ ունենալով Ստեփանակերտում ընթացող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» համաժողովում: Համաժողովի անցկացման նախաձեռնողն է ՀՅԴ-ն, տեղեկացնում է NEWS.am-ը:

  • Արծվիկ Մինասյան. «Սա ուղղակի աբսուրդ է»

    2019-04-18 10:52

    Կառավարության կառուցվածքի փոփոխության ներկայացված նախագիծը չի համապատասխանում մեր օրենսդրության պահանջներին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ ոլորտային մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը: