Последние новости

Թեղուտի հանքի և Ալավերդու պղնձաձուլական գործարանի ճակատագիրը

ԿՅԱՆՔՆ ԱՌԱՆՑ ՊՂՆՁԻ

2019-02-23 17:00
1811

Ուժգին քամին Թեղուտի պոչամբարից վեր բարձրացրեց սպիտակ փոշու ամպը, որին անխռով հետևում էին գյուղի կենտրոնում հավաքված մի քանի տասնյակ բնակիչներ։ Բնավ դա չէ այսօր հուզում գյուղացիներին։ Կվերականգնի՞ արդյոք աշխատանքը Թեղուտի լեռնահանքային համալիրը. սա է այս վայրերում հիմա ամենատարածված հարցը։