Последние новости

Մարտի 1

ՍԴ-ն Քոչարյանի գործով որոշումը կհրապարակի սեպտեմբերի 4-ին

2019-09-03 16:17
489

ՀՀ Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հիմքերի սահմանադրականության գործով որոշումը կհրապարակի վաղը` սեպտեմբերի 4-ին։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։

  • ՍԴ-ն քննում է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հիմքերի սահմանադրականության հարցը

    2019-09-03 12:41
    465

    ՀՀ սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների սահմանադրականության հարցը։

  • ՍԴ-ի մոտ բողոքի ակցիաներ են

    2019-09-03 11:48
    521

    Սահմանադրական դատարանի բակում բողոքի ակցիաներ են: Փողոց են դուրս եկել և՛ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, և՛ նրան պատժել պահանջողները:

  • ԿԴԱՌՆԱ՞ ԱՐԴՅՈՔ ՍԴ-Ն ՍՈՐՈՍԻ ԿԱԴՐԵՐԻ ԽԱՄԱՃԻԿԸ

    2019-08-28 19:11
    772

    Օգոստոսի 29-ին Հայաստանի Սահմանադրկան դատարանը (ՍԴ) գրավոր ընթացակարգով կսկսի լսումները Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ, որով նա խնդրում է ստուգել Հայաստանի Քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածների՝ 135-րդի («Խափանման միջոց կիրառելու հիմքերը») և 35-րդի («Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները») համապատասխանությունը Սահմանադրությանը։ Նույն օրը ՍԴ-ն կքննի Քոչարյանի նաև երկրորդ դիմումը՝ Հայաստանի Քր.օր.-ի 300.1 հոդվածի («Սահմանադրական կարգի տապալում») սահմանադրականության հարցով։

  • Ալումյան․ Առաջին անգամ հայկական բանակը մտել է Երևան Լևոն Տեր–Պետրոսյանի օրոք

    2019-08-27 13:19
    514

    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը մեջբերեց առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի կողմից 1993–ի փետրվարի 8–ին արձակված՝ զինված ուժերն արտակարգ դրության ռեժիմում ներգրավելու մասին հրամանագրից հատվածներ։

  • Հայկ Ալումյան. Զինված ուժերը կարող են օգտագործվել ներպետական կարևորագույն խնդիրներ լուծելու համար

    2019-08-27 12:04
    433

    Մարտի 1-ի իրադարձությունների շուրջ ձևավորվել են բազմաթիվ միֆեր, որոնցից մեկն այն է, որ մեր Սահմանադրությունը թույլ չի տալիս Զինված ուժերն օգտագործել ներպետական հարցերում, օրինակ՝ զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

  • «Այլընտրանքային նախագծեր խումբ»․ Ռոբերտ Քոչարյանը պատանդ է

    2019-08-24 07:31
    594

    Իրավական համայնքը երկրորդ նախագահին համարում է քաղբանտարկյալ։ Գուցե զուտ իրավունքի տեսակետից և ՄԻԵԴ-ում սպասվող զարգացումների շրջանակներում դա ճիշտ ձևակերպում է։ Բայց ներհայաստանյան տրամադրությունների և ներհայաստանյան զարգացումների տեսակյունից ավելի ճշգրիտ ձևակերպումը, ըստ իս, պատանդն է։ Նման կարծիք է հայտնել «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Մարինե Սուքիասյանը «Քաղբանտարկյա՞լ, թե պատանդ» վերնագրով հոդվածում։

  • Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները նոր դատավորին խնդրել են անհապաղ դատական նիստ հրավիրել

    2019-08-23 12:05
    486

    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով հերթական դատական նիստը կգումարվի առաջիկա օրերին։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը` անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահի գործով նոր դատավորի նշանակմանը։

  • Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է խորհրդատվական կարծիք տրամադրել Քոչարյանի գործով

    2019-08-22 15:54
    577

    Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է խորհրդատվական կարծիք տրամադրել Քոչարյանի գործով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Սահմանադրական դատարանը:

  • Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին

    2019-08-20 07:39
    515

    Մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործը Վերաքննիչ դատարանի որոշումից երկու ամիս անց մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Բարձրագույն դատական խորհրդի լրատվական ծառայությունից: Նշենք, որ Աննա Դանիբեկյանն այն դատավորն է, որը քննել է Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը և արձանագրել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախատումը։