Последние новости

հոդված

ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ՝ ԿԱՊՎԱԾ 300 ԵՎ 300.1 ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ

2019-02-27 10:31

Երբ ճակատագրի կամքով լուսաբանում ես Երրորդ Հանրապետության պատմության մեջ տեղի ունեցած բոլոր աղմկոտ դատավարությունները, ահռելի քանակի նյութ է կուտակվում (թղթապանակներով՝ ըստ տարիների), և ցանկացած պահի կարող ես փորփրել դրանք ու գտնել այն գլխավորը, որ 1995 թվականից ի վեր հնչել է դատարանի դահլիճներում, սկսած «Դրո»-ի գործից։ Ցանկանում եմ որոշ մանրամասներ հիշեցնել յոթյակի նկատմամբ դատավարությունից, որոնք մեղադրվում էին 2008 թվականի «Մարտի 1»ի գործով, որի դատալսումը սկսվեց 2008 թվականի դեկտեմբերի 19-ին Երևանի քրեական դատարանում (Շենգավիթ)։