Последние новости

Ներքին քաղաքական իրավիճակը Հայաստանում

ԿՐԿԻՆ ՍՏՈՐՈՒԹՅՈՒՆ, ՍՈՒՏ, ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ, ՍԱԴՐԱՆՔՆԵՐ

2021-04-09 21:20
4089

Բաքվից հայ գերիների սպասվող վերադարձի մասին հաղորդագրությունները կեղծիք էին ու սադրանք, ասել է խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Hraparak.am-ի թղթակցին, որը տեսել է նրան կայանատեղիում (տեսանյութը միայն ձայնագրության տեսքով է և չի երևում, թե որտեղ է դա տեղի է ունենում-Խմբ.): Լրագրողը հետաքրքրվել է, թե ինչու են ՀՀ պաշտոնյաները հայտարարել, որ գերիներ են վերադառնալու։ «Կեղծիք ու սադրանք է։ Իրենց հարցրեք։ Նրանք մոլորության մեջ են գցում բնակչությանը»,- ասել է Մուրադովը։ Նրա խոսքերով՝ նման բան ծրագրված չի եղել։ Դա աշխատանքային այց էր։

  • ԶՐՈՆԵՐԸ ՇԱՐՔ ԵՆ ԿԱՆԳՆԵԼ

    2021-04-05 18:24
    4218

    Գրեթե 3 տարվա ընթացքում իշխանության կուսակցությունում գործնականում չստեղծվեց քաղաքական ոչ մի լուրջ միավոր։ Բոլորը ինչպես որ կային, այնպես էլ մնացին զրոներ Փաշինյանի կողքին։ Այս ողջ ընթացքում նրանք խորապատկեր են ապահովել իր համար և շարունակում են դա անել առ այսօր։ Ընդ որում մի կաթիլ անգամ չամաչելով իրենց քաղաքական աճի իսպառ բացակայությունից։

  • ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻՆ ԲԱՆՏ Է ՍՊԱՍՈՒՄ, ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻՆ՝ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ

    2021-03-30 09:39
    4290

    Ռոբերտ Քոչարյանը 537 օր անցկացրեց ճաղերի հետևում Մարտի 26-ը վերջակետ դրեց դարի դատավարությանը։ Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով երկրորդ նախագահի և մի խումբ անձանց քրեական հետապնդումը կկասեցվի իրավունքի ուժով։

  • ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՓՈԽՎԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ, ՆՈՒՅՆԻՍԿ 1990-Ի ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ

    2021-03-24 22:09
    4365

    Ընտրություններից հետո՝ դատեր ու բանտեր… «Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդ Գառնիկ Իսագուլյանը «ԳԱ»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց, որ չի ծրագրում մասնակցել արտահերթ ընտրություններին, նման քաղաքական օրակարգ, նրա խոսքերով, գոյություն չունի: ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը հաստատեց, որ Հայրենիքի փրկության շարժման օրակարգը փոփոխության ենթակա չէ և չի նախատեսում մասնակցություն արտահերթ ընտրություններին:

  • «ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՔ ՊԵՏՔ Է ԳԱ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱ ԵՎ ՎԱՌԻ ԻՐ ՄՈՄԸ»

    2021-03-16 21:21
    4621

    Քրիստոնեա-դեմոկրատական միության առաջնորդ, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը «ԳԱ»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց. «Ընդդիմությանը դրդում են «Մարտի 1-ի» կրկնության»։

  • ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ: ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵԼՔԸ ԿԱՐՈՂ Է ՎՃՌԵԼ ՄԵԿ ՄԱՐԴ

    2021-03-16 08:51
    4602

    Դավաճան վարչապետը փլուզում է բանակը Դեռ երեկ զարմանում էինք, որ ԱԱԾ-ն կատարում է «Սատանայի կոդը» վերծանելու վարչապետի հրահանգը, այսօր արդեն չեն զարմացնում «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքին գտնելու և վնասազերծելու այդ կառույցի անհաջող փորձերը։

  • 3 ԳԱՐՈՒՆ ԱՌԱՋ ԿԱՐ ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆ։ ՄԱՐՏԻ 31-ԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԵԼՈՒ Է «ԻՄ ՔԱՅԼԸ» ՇԱՐԺՄԱՆ 3-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

    2021-03-11 21:30
    4710

    Եթե 3 տարի առաջ ուժայինները նշանառության տակ վերցնեին… 2018 թվականի մարտի 31-ին Փաշինյանը համախոհների փոքր խմբի ուղեկցությամբ դուրս եկավ Գյումրիից և շարժվեց դեպի Երևան։ Այդ ժամանակ նրանցից ոչ մեկը չէր էլ կռահում, որ գտնվում է «Իմ քայլը» հաղթական շարժման ակունքներում, որը 2,5 տարի անց զրկելու է ժողովրդին 7 հազար երիտասարդ կյանքից և հայկական երկրորդ հանրապետության տարածքի 75%-ից։ Ճանապարհին քայլողներին կարճ ժամանակով միացավ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, իսկ այ Չալո անունով շունը եկավ մինչև մայրաքաղաք և այդ օրվանից ապրում է կառավարական ամառանոցում։ Երևանում Նիկոլի և իր համախոհների առաջին ակցիաները բազմամարդ չէին։ Եթե 3 տարի առաջ ուժայինները նշանառության տակ վերցնեին այդ «հզոր խմբակը», ապա ո՜վ գիտե, գուցե հաջողվեր 2020-ին զերծ պահել Հայաստանն ու Արցախի Հանրապետությունը թուրք-ադրբեջանական ագրեսիայից…

  • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆԻՍՏԵՐԸ

    2021-03-11 18:45
    4734

    Հայաստանում կա մի կիսահասարակական, կիսաքաղաքական գործիչ, որն այդ ուղի ոտք է դրել անցած դարի ութսունական թվականներին, ինչպեսև, ըստ էության, շատ-շատերը։ Անունը, ներող կլինեք, չեմ բացահայտի, խնդրում եմ հավատալ խոսքիս։

  • ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՐԺՎՈՒՄ Է «ՈՒԿՐԱԻՆԱ ՑԵ ԵՎՐՈՊԱ» ՈՒՂԵԳԾՈՎ. «ՀՐԱՊՈՒՐԱՆՔԻ» ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱԿՆԵՐԵՎ ԵՆ

    2021-03-08 09:03
    4756

    Էրդողանը ժողովրդավարության դասեր է տալիս հայերին Մարտի 11-ին կլրանա Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչի մահվան 15-րդ տարելիցը։ Նա մահացավ 2006 թվականին, Հաագայի միջազգային տրիբունալի բանտախցում։ 1999-ին ՆԱՏՕ-ի կողմից Հարավսլավիայի ռմբակոծումն Անգլիայի վարչապետ Թոնի Բլերը պատճառաբանեց նրանով, թե այդ երկրում խախտվում են մարդու իրավունքները։

  • ՄԱՆՏՐԱՆԵՐ ՈՉ ՄԻ ԲԱՆԻ ՄԱՍԻՆ

    2021-03-05 18:53
    4807

    Այնուամենայնիվ արժանին մատուցենք Փաշինյանին։ Գլուխ թլսորելու մեծ վարպետ է։ Նկատի ունենք Փաշինյանի պատճառաբանությունները իր հրաժարականի և արտահերթ ընտրությունների թեմայի առնչությամբ։ Իբր՝ ինքը համաձայն է, բայց իրեն պետք է խորհրդարանական ուժերի հուշագիրը։ Իբր՝ համաձայն է, բայց իրեն պետք է քաղաքական բոլոր ուժերի կոնսենսուս։ Իբր՝ համաձայն է, բայց պետք է լինի ժողովրդի կամքը։ Իբր՝ համաձայն է, բայց հարցերը չպետք է լուծվեն ծածուկ կերպով։ Եվ այլևայլ լյա-լյա-լյա…