Последние новости

Կոնգրեսականներ

Ջուդի Չուն լրացում է ներկայացրել ի պաշտպանություն Արցախի վերաբերյալ «Ռոյս-Էնգելի» առաջարկի

2019-07-02 14:21

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուն լրացում է ներկայացրել հօգուտ Արցախի վերաբերյալ «Ռոյս-Էնգելի» առաջարկի։ Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

  • Արցախի ԱԳՆ․ Բարձր ենք գնահատում Ֆրենկ Փալոունի գործունեությունը

    2019-06-18 07:08

    Համոզված ենք, որ Արցախի և ԱՄՆ-ի միջև, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկու երկրների հետ տարբեր մակարդակներով ուղղակի պաշտոնական շփումների միջոցով երկխոսությունը բազմակողմանի քննարկումների և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծման ուղիներ գտնելու համար նպաստավոր պայմաններ կստեղծի և Հարավային Կովկասում կայունության ապահովման գործում կարևոր ներդրում կդառնա:

  • ԱՄՆ կոնգրեսականները Թրամփին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

    2019-05-07 13:53

    ԱՄՆ կոնգրեսականները երկրի նախագահ Դոնալդ Թրամփին նամակ են ուղարկել, որում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ են արել, հայտնում է Ամերիկայի Հայկական ասամբլեան: Ըստ աղբյուրի՝ բանաձևի նախաձեռնողն է ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիյերը: Բանաձևին աջակցել են ևս 28 կոնգրեսականներ, այդ թվում՝ Կոնգրեսի ներկայացուցիչներ Գուս Բիլիրակիսը, Ֆրենկ Փալոնեն, Պիտեր Քինգը և Ադամ Շիֆը: Ամերիկայի Հայկական ասամբլեայի գործադիր տնօրեն Բրայան Արդունին շնորհակալություն է հայտնել Ջեքի Սփիյերին և կոնգրեսականներին աջակցության համար:

  • Ֆրենկ Փալոնե. Արցախը ողջ հայկականի մարմնացումն է

    2019-03-27 14:31

    ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցի կոմիտեի փոխնախագահ Ֆրենկ Փալոնեն քննարկել է Արցախ ուղևորությունների և նրա հետ կապերի ԱՄՆ հակաարդյունավետ սահմանափակումները Րաֆֆի Կարակաշչյանի՝ Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի (ԱՀԱԿ) օրենսդրական հարցերով տնօրենի հետ հարցազրույցում։

  • Կոչ են անում միանալ բանաձևին

    2019-03-12 13:30

    Կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Գուս Բիլիրաքիսը Ներկայացուցիչների պալատի իրենց գործընկերներին կոչ են արել միանալ իրենց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման հարցում: