«ԴԱՍԱԼԻՔՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՄԱՆԵՐՈՒՄ Է ՇՆՈՐՀՈՒՄ ԴԱՍԱԼԻՔՆԵՐԻՆ
Փաշինյանը Պուտինի հետ խոսում է հուշաթղթիկով։ Հանդիպում է մոսկովյան իրավաբանների հետ, որոնք տալիս են նախապես պատրաստած հարցեր: Այսինքն ավելի ու ավելի ցած է գլորվում։ Բայց այդ ամենը վկայում է նաև այն մասին, որ ընտրությունների նախաշեմին Փաշինյանի հետ լրջորեն աշխատում են։ Գուցե պիարիստները, իսկ գուցեև ինչ-որ խորհրդականներ։ Եվ նրանք Նիկոլին ասել են՝ բանդ բուրդ է, եղբայր, եթե շարունակես նախկին պահվածքդ. հիստերիայի մեջ ընկնես, փռես ասֆալտին, ծեփես պատերին։ Հիմա, Նիկոլ, պիտի շարժվես միայն մեր ցուցումներով։