Последние новости

Ամերիաբանկ

ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ ՎԶԵԲ-Ի ՀԵՏ` ՌԻՍԿԻ ԲԱՇԽՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԻԶՆԵՍԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

2025-05-15 11:43

Ամերիաբանկը 50 միլիոն եվրոյի Ռիսկի բաշխման շրջանակի (Risk Sharing Framework (RSF)) համաձայնագիր է ստորագրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ՝ հայաստանյան ընկերությունների համար ֆինանսական միջոցների հասանելիությունը բարելավելու նպատակով։ Համաձայնագրի ներքո ՎԶԵԲ-ը համաֆինանսավորելու է Ամերիաբանկի կողմից վարկառուներին տրամադրվող առանձին վարկերը։ Այս ֆինանսավորումը կօգնի հայկական ընկերությունների շրջանառու միջոցների կարիքների բավարարմանը, կաջակցի նրանց ընդլայնել իրենց գործունեությունը և բարձրացնել կլիմայի դիմակայունությունը։