Последние новости

ԼՂՀ ներքին քաղաքականություն

Արցախի ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի հայտարարությունը

2019-03-21 19:59
331

Արցախի Հանրապետությունում սպասվող 2019թ. ՏԻՄ և 2020թ. համապետական ընտրությունների խորապատկերին որոշ խմբերի և անհատների ակտիվությունը վերջին շրջանում երբեմն անցնում է քաղաքական կոռեկտության սահմանները՝ ոտնահարելով անկախ պետություն կառուցելու գործում մեր ժողովրդի տասնամյակների ջանադիր աշխատանքը: