Последние новости

Համերգ

«Նախագահական համերգաշարը» մեկնարկել է Սվետլանա Նավասարդյանի մենահամերգով

2019-04-04 13:55

Հանրապետության նախագահի նստավայրը՝ Հանրապետության տունը, հանրությանն ավելի մոտ ու հասանելի դարձնելու նպատակով նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ ծրագրվում է մշակութային տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ համերգներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ, ասմունքի երեկոներ անցկացնել նստավայրի դահլիճներում: Այս մասին տեղեկացրեցին նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: