Հանրային խորհուրդն առաջարկում է զերծ մնալ Ստամբուլի կոնվենցիայի վավերացումից
ՀՀ Հանրային խորհուրդը կառավարությանը կոչ է անում զերծ մնալ Ստամբուլի կոնվենցիայի վավերացումից: Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը նշել է, որ 2017թ. Հայաստանն արդեն ընդունել է դրույթներ ընտանեկան բռնության կանխարգելման մասին, այդ պատճառով աննպատակահարմար է ընդունել կոնվենցիա, որը կասկածելի դրույթներ է պարունակում: