Ավետիք Քերոբյան․ Նոր պայմանագրեր են նախատեսված
«Բանակ-2019» միջազգային ռազմատեխնիկական համաժողովում Հայաստանի և Ռուսաստանի Ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունները պայմանագրեր են ստորագրել և նախատեսում են ևս մի քանի գործարք կնքել ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների շուրջ: Այս մասին «Զվեզդային» ասել է Հայաստանի ՌԱՀ նախագահ Ավետիք Քերոբյանը: